Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 471 Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու կանոնները խախտելը. Բժշկական փորձաքննության իրականացման կարգը խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով։ Ախտաբանաանատոմիական դիահերձումների և (կամ) ձևաբանական հետազոտությունների անցկացումը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված պայմանների կամ կարգերի խախտմամբ դիահերձում և (կամ) ձևաբանական հետազոտություն իրականացնողի նկատմամբ` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրի առկայության դեպքում դրա իրավունքն ունեցող անձից բուժսպասարկման համար վճարներ գանձելը կամ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրումը մերժելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։ Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում և սանհանգույցներում՝ առաջացնում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար տուգանքի նշանակում՝ տեղադրված յուրաքանչյուր տեսալուսանկարահանող սարքի դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված տվյալների օգտագործման և պահպանման կարգի խախտումը՝ առաջացնում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: |