FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  18

Նույնացման ընթացակարգը.
1. Նախանույնացման համար սահմանված ժամկետներն ավարտվելուց անմիջապես հետո կամ նշված ժամկետներից շուտ անձի՝ զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ հանդիսանալը հաստատող կամ հերքող անհրաժեշտ բավարար հիմքեր կուտակելուց հետո, իրավասու մարմինը նույնացման հանձնաժողովի նախագահին գրավոր իրազեկում է հավանական զոհին նույնացման ներկայացնելու անհրաժեշտության մասին և միջնորդում հրավիրել նույնացման նիստ.
2. Իրազեկումը ստանալու պահից հինգ օրվա ընթացքում հանձնաժողովի նախագահը հրավիրում է նույնացման նիստ՝ ապահովելով անդամների և նախանույնացումն իրականացրած իրավասու մարմնի ներկայացուցչի, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում խորհրդատուի կարգավիճակով՝ հոգեբանների, մանկավարժների և այլ մասնագետների մասնակցությունը.
3. Հանձնաժողովի՝ հատուկ կատեգորիայի հավանական զոհերի մասնակցությամբ իրենց նույնացման աշխատանքներին, առանց քվեարկելու իրավունքի, օրինական ներկայացուցչի և համապատասխան մասնագետների մասնակցությունը պարտադիր է.
4. Հավանական զոհին նույնացման ներկայացնելը չի նշանակում ապահովել նրա ֆիզիկական մասնակցությունը նույնացման հանձնաժողովի նիստերին: Հավանական զոհը նույնացման հանձնաժողովի իրեն վերաբերող նիստին ֆիզիկապես կարող է մասնակցել կամ ներկա լինել միայն իր նախաձեռնությամբ կամ նույնացման հանձնաժողովի պահանջով.
5. Նիստի ժամանակ իրավասու մարմինը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում հավանական զոհի վերաբերյալ նախանույնացման փուլում կուտակված տեղեկությունները, փաստերն ու ապացույցները և դրանց հիման վրա ձևավորված՝ իրավասու մարմնի հիմնավոր, գրավոր կարծիքը՝ անձի զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ հանդիսանալու կամ այն հերքելու մասին, որում շարադրվում է նաև առկա տեղեկությունների տրամաբանական այն շղթան, որը հանգեցրել է այդպիսի կարծիքի.
6. Ներկայացված նյութերն ուսումնասիրելուց և քննարկելուց հետո, եթե որոշում կայացնելու համար դրանք գնահատվում են ոչ բավարար, նույնացման հանձնաժողովը, անհրաժեշտությունից ելնելով, կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ, ինչպես նաև հարցազրույց հավանական զոհի հետ: Կարող են ներգրավվել նաև անձին հայտնաբերած պաշտոնյաները կամ այլ անձինք:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  18

7. Նույնացման նիստի արդյունքում կայացվում է հետևյալ որոշումներից մեկը.
    1) համարել արժանահավատ, որ անձը ենթարկվել է մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման և ճանաչել նրան զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ.
    2) համարել ոչ արժանահավատ, որ անձը ենթարկվել է մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման.
    3) երկարաձգել նախանույնացման փուլը մինչև նախանույնացման համար սույն օրենքով սահմանված ժամկետների ավարտը.
8. Անձի՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելն արժանահավատ համարելու մասին նույնացման հանձնաժողովի որոշմամբ նրան տրվում է զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարգավիճակ և իրավունք՝ ստանալու համապատասխանաբար զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի համար սույն օրենքով նախատեսված աջակցություն և պաշտպանություն.
9. Անձի՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելը ոչ արժանահավատ համարելու մասին նույնացման հանձնաժողովի որոշմամբ դադարեցվում է այդ անձի նախանույնացումը և հավանական զոհի համար սույն օրենքով նախատեսված աջակցության և պաշտպանության տրամադրումը.
10. Նույնացման հանձնաժողովի որոշումները ստորագրում են նույնացման նիստին մասնակից հանձնաժողովի անդամները և քարտուղարը: Նույնացման նիստի որոշման մեկական օրինակ տրվում է նույնացման ներկայացված անձին և այդ նախանույնացումն իրականացրած իրավասու մարմնին: Նույնացման նիստի մասնակիցների առարկությունների և առաջարկությունների մասին հայտարարությունները, եթե այդպիսիք եղել են, արտացոլվում են նիստի արձանագրության մեջ.
11. Նույնացման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով: