FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  10

Ապրանքային նշանի գրանցումը մերժելու հարաբերական հիմքերը.
1. Որպես ապրանքային նշան` գրանցման ենթակա չէ այն նիշը, որը՝
    1) նույնական է ավելի վաղ ապրանքային նշանին, որը գրանցված է (Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն է տրամադրված) նույն ապրանքների և (կամ) ծառայությունների համար.
    2) նույնական կամ շփոթելու աստիճան նման է ավելի վաղ ապրանքային նշանին, և դրանով մակնշվող ապրանքների և (կամ) ծառայությունների նույն կամ նույնատիպ լինելը սպառողների մոտ շփոթություն առաջացնելու հավանականություն է պարունակում.
    3) նույնական կամ շփոթելու աստիճան նման է ավելի վաղ ապրանքային նշանին և գրանցման է ներկայացված ապրանքների և (կամ) ծառայությունների համար, որոնք նույնը կամ նույնատիպ չեն այն ապրանքներին և (կամ) ծառայություններին, որոնց համար գրանցված է ավելի վաղ ապրանքային նշանը, եթե ավելի վաղ ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում ունի բարի համբավ, և եթե հայտարկված ապրանքային նշանի օգտագործումն անհիմն առավելությունների կհանգեցնի՝ ավելի վաղ ապրանքային նշանի տարբերակիչ հատկության կամ բարի համբավի շնորհիվ կամ վնաս կհասցնի ավելի վաղ ապրանքային նշանի տարբերակիչ հատկությանը կամ բարի համբավին.
    4) նույնական կամ շփոթելու աստիճան նման է այլ անձի ֆիրմային անվանմանը, որը Հայաստանի Հանրապետությունում այդ անվանման նկատմամբ իրավունք է ձեռք բերել մինչև ապրանքային նշանի հայտի ներկայացման թվականը կամ խնդրարկված առաջնության դեպքում՝ առաջնության թվականը, և որը մինչև այդ թվականն իրական գործունեություն է իրականացրել նույն կամ նույնատիպ ապրանքների (որոնց համար գրանցման է ներկայացվել ապրանքային նշանը) արտադրության կամ ծառայությունների մատուցման բնագավառում, և որ այդ նույնականությունը կամ նմանությունը կվնասի ֆիրմային անվանման բարի համբավին.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  10

5) նույնական կամ նման է Հայաստանի Հանրապետությունում պահպանվող աշխարհագրական նշմանը, ծագման տեղանվանը կամ երաշխավորված ավանդական արտադրանքին և գրանցման է ներկայացվել այնպիսի ապրանքների համար, որոնք նույնական կամ նույնատիպ են այն ապրանքներին, որոնց համար գրանցված (պահպանվում) է աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը կամ երաշխավորված ավանդական արտադրանքը, բացառությամբ այն դեպքի, երբ գրանցման ներկայացված ապրանքային նշանում դրանք ներառված են որպես չպահպանվող տարրեր, և հայտը ներկայացված է աշխարհագրական նշման, ապրանքի ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի օգտագործման իրավունք ունեցող անձի կողմից: Այլ ապրանքների համար ներկայացված այդպիսի ապրանքային նշանը ենթակա չէ գրանցման, եթե հայտարկված ապրանքային նշանի օգտագործումն անհիմն առավելությունների կհանգեցնի գրանցված աշխարհագրական նշման, ծագման տեղանվան կամ երաշխավորված ավանդական արտադրանքի բարի համբավի շնորհիվ.
    6) վերարտադրում կամ ներառում է Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ավելի վաղ առաջնության թվական ունեցող արդյունաբերական դիզայն կամ արդյունաբերական սեփականության ցանկացած այլ օբյեկտ.
    7) վերարտադրում կամ ներառում է հեղինակային իրավունքով պահպանվող գրականության, գիտության կամ արվեստի ստեղծագործություններ, դրանց անվանումներ կամ դրանցից մեջբերումներ ու հատվածներ, դրանց հերոսներ, եթե այդ իրավունքները ձեռք են բերվել մինչև տվյալ ապրանքային նշանի հայտի ներկայացման կամ խնդրարկված առաջնության դեպքում՝ առաջնության թվականը (եթե այդպիսին կա).
    8) վերարտադրում կամ ներառում է որևէ հայտնի անձի անուն կամ ազգանուն կամ կեղծանուն կամ որևէ անձի պատկեր, եթե դրանց հետ նմանությունը շփոթություն է առաջացնում.
2. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով ավելի վաղ ապրանքային նշաններն իրենցից ներկայացնում են՝
    1) ապրանքային նշաններ, որոնց հայտի ներկայացման թվականը, կամ եթե սույն օրենքի 42-րդ հոդվածի համաձայն խնդրարկվել է առաջնություն՝ այդ առաջնության թվականը նախորդում է քննարկվող հայտի ներկայացման թվականին, կամ եթե սույն օրենքի 42-րդ հոդվածի համաձայն խնդրարկվել է առաջնություն՝ այդ առաջնության թվականին, և հանդիսանում են՝
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  10

ա. Հայաստանի Հանրապետությունում գրանցման հիման վրա պահպանվող ապրանքային նշաններ,
    բ. միջազգային գրանցման հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող ապրանքային նշաններ.
    2) սույն մասի 1-ին կետում նշված իրավական պահպանություն ստանալու համար հայտարկված ապրանքային նշաններ` հետագայում դրանց իրավական պահպանություն տրամադրելու պայմանով.
    3) ապրանքային նշաններ, որոնք սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ են ճանաչված հայտարկված ապրանքային նշանի հայտի ներկայացման կամ սույն օրենքի 42-րդ հոդվածի համաձայն խնդրարկված առաջնության թվականի դրությամբ.
3. Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա նիշի գրանցումը որպես ապրանքային նշան չի կարող մերժվել, եթե ավելի վաղ ապրանքային նշանի կամ ավելի վաղ իրավունքի տիրապետողը կամ նրա իրավահաջորդը կամ օրենքով նախատեսված դեպքերում համապատասխան լիազորություն ունեցող պետական մարմինը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ նույնական ապրանքային նշանների, որոնք հայտարկվել են նույնատիպ ապրանքների և (կամ) ծառայությունների համար.
4. Ապրանքային նշանի գրանցումը ենթակա է մերժման, եթե այն՝
    1) խնդրարկվել է Փարիզյան կոնվենցիայի մասնակից կամ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ որևէ երկրում ապրանքային նշանի իրավատեր հանդիսացող անձի գործակալի կամ ներկայացուցչի կողմից առանց իրավատիրոջ թույլտվության, բացառությամբ այն դեպքերի, երբ գործակալը կամ ներկայացուցիչը կապացուցեն իրենց գործողությունների արդարացված լինելը.
    2) նույնական կամ շփոթելու աստիճան նման է ավելի վաղ ապրանքային նշանին, որը գրանցվել է նույն կամ նույնատիպ ապրանքների և (կամ) ծառայությունների համար, և չերկարաձգման պատճառով այդ գրանցման գործողությունը դադարեցվել է ապրանքային նշանի հայտի ներկայացման թվականին նախորդող երկամյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է ավելի վաղ ապրանքային նշանի իրավատիրոջ համաձայնությունը, կամ վերջինս չի օգտագործում իր ապրանքային նշանը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  10

3) կարող է շփոթություն առաջացնել հայտի ներկայացման թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կամ նրա տարածքից դուրս օգտագործվող ապրանքային նշանի նկատմամբ, որը դեռևս օգտագործման մեջ է, պայմանով, որ հայտը ներկայացնելիս հայտատուն գործել է անբարեխիղճ: Հայտատուի գործողությունը համարվում է անբարեխիղճ, եթե հայտը ներկայացնելու պահին հայտատուն գիտեր կամ կարող էր իմանալ այդպիսի ապրանքային նշանի առկայության մասին: Հայտատուի գործողությունը համարվում է անբարեխիղճ նաև, եթե ապրանքային նշանի գրանցման նպատակներով հայտատուն ներկայացրել է այնպիսի կեղծ և անհիմն փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ, առանց որոնց հնարավոր չէ ապրանքային նշանի գրանցումը: