FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  91

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂԸ).
1. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումն իրականացնելու համար բաց Ընկերությունում ընտրվում է, իսկ փակ Ընկերությունում կարող է ընտրվել Ընկերության վերստուգող հանձնաժողով (վերստուգող): Վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) իրավասությունները և ստուգումների անցկացման կարգը սահմանվում են սույն օրենքով և Կանոնադրությամբ: Վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) հետևում է Ընկերության կառավարման մարմինների որոշումների կատարմանը, ստուգում է Ընկերության փաստաթղթերի համապատասխանությունն օրենքներին և այլ իրավական ակտերին ու կանոնադրությանը: Վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) իր գործունեության ընթացքում ղեկավարվում է կանոնադրությամբ, ինչպես նաև ժողովի կողմից հաստատված ներքին փաստաթղթով` վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) կանոնակարգով.
2. Վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) իրականացնում է Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքների ստուգումը, ստուգում է Ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը սեփական նախաձեռնությամբ` ցանկացած ժամանակ, ժողովի կամ խորհրդի որոշմամբ, ինչպես նաև Ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ դրանցով տրամադրվող ձայների քանակի առնվազն 10 տոկոսին տիրապետող բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջով: Վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) իրավունք ունի պահանջել արտահերթ ժողովի գումարում` սույն օրենքի 74-րդ հոդվածին համապատասխան: Վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) պահանջով նրան պետք է ներկայացվեն Ընկերության, նրա մասնաճյուղերի և ներկայացուցչությունների, հիմնարկների ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նյութերն ու բացատրությունները.
3. Վերստուգող հանձնաժողովի անդամներին (վերստուգողին) ընտրում է ժողովը` 3 տարի ժամկետով: Վերստուգող հանձնաժողովը (վերստուգողը) հաշվետու է ժողովին: Վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) վարձատրության և (կամ) ծախսերի փոխհատուցման չափերը և պայմանները սահմանվում են ժողովի որոշմամբ: Վերստուգող հանձնաժողովի անդամ (վերստուգող) կարող է լինել Ընկերության կառավարման մարմիններում չընդգրկված ցանկացած ֆիզիկական անձ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  91

Ընկերության վերստուգող հանձնաժողովի քանակական կազմը սահմանվում է կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ, բայց չի կարող երեք հոգուց պակաս լինել: Կանոնադրությամբ կամ ժողովի որոշմամբ Ընկերության վերստուգող հանձնաժողովի իրավասությունները կարող են դրվել վերստուգողի վրա: Վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) ընտրության կամ նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցերի քվեարկությանը 50 և ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող Ընկերություններում չեն մասնակցում խորհրդի անդամներին, ինչպես նաև տնօրենին (գլխավոր տնօրենին), վարչության ու տնօրինության անդամներին պատկանող բաժնետոմսերը.
4. Վերստուգող հանձնաժողովի նախագահն ընտրվում է հանձնաժողովի կազմից` հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: