Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 114 4) մաքսային մարմին չեն ներկայացվել պակասող տեղեկությունները մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխման (լրացման) միջոցով, կամ մաքսային մարմինը տեղեկացված չէ այդպիսի փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության բացակայության մասին. 7. Եթե ապրանքների բացթողման ժամկետը երկարաձգվել է, կամ ապրանքների բացթողումը մերժվել է, ապա հայտարարատուն պարտավոր է իրականացնել մաքսային գործառնություններ, որոնք կապված են սույն Օրենսգրքի 16-րդ գլխին համապատասխան ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու հետ. 8. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել դեպքեր, երբ նախնական մաքսային հայտարարագրումն ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելիս, բացառությամբ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի, պետք է իրականացվի պարտադիր կարգով. 9. Հանձնաժողովն իրավասու է սահմանելու մաքսային գործառնությունների կատարման կարգն անձնական օգտագործման ապրանքների, միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների, ինչպես նաև «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների նախնական մաքսային հայտարարագրման դեպքում՝ սույն հոդվածով չկարգավորվող մասում: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 114 Նախնական մաքսային հայտարարագրումը. 1. Նախնական մաքսային հայտարարագրման դեպքում պետք է ներկայացվեն տեղեկություններ, որոնք ենթակա են նշման մաքսային հայտարարագրում՝ բացառությամբ հետևյալ տեղեկությունների, որոնք իրենց բնույթով կարող են հայտնի չլինել հայտարարատուին մաքսային հայտարարագիր ներկայացնելու պահին՝ 1) այն տրանսպորտային միջոցների մասին, որոնցով փոխադրվելու են ապրանքները՝ բացի այն տրանսպորտի տեսակի մասին տեղեկություններից, որով փոխադրվելու են ապրանքները. 2) մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող առանձին փաստաթղթերի մասին. 3) այլ տեղեկություններ, որոնք սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ կախված մաքսային հայտարարագրի տեսակից և (կամ) ապրանքների կատեգորիաներից և դրանք փոխադրող տրանսպորտի տեսակից. 2. Սույն հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերում նշված տեղեկությունները, որոնք չեն ներկայացվել նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ կամ ներկայացվել են, բայց ենթակա են հստակեցման, պետք է փոփոխվեն (լրացվեն) մինչև ապրանքների բացթողումը՝ սույն Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան. 3. Միության մաքսային տարածք ներմուծելուց կամ ուղարկող մաքսային մարմնի կողմից սահմանված առաքման վայր առաքելուց հետո, այն դեպքում, երբ ապրանքները փոխադրվում են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, այն ապրանքները, որոնց վերաբերյալ իրականացվել է նախնական մաքսային հայտարարագրում, պետք է տեղավորվեն մաքսային հայտարարագրում նշված մաքսային հսկողության գոտում, իսկ նավերով փոխադրվող ապրանքները՝ գտնվեն մաքսային հայտարարագրում նշված՝ ապրանքների ժամանման վայրում: Հայտարարատուն պարտավոր է տեղեկացնել մաքսային հայտարարագիրը գրանցած մաքսային մարմնին ապրանքները մաքսային հայտարարագրում նշված մաքսային հսկողության գոտում տեղավորելու կամ նավերով փոխադրվող ապրանքների ժամանման վայրում դրանց գտնվելու մասին, ներկայացնել մաքսային մարմին չներկայացված կամ հստակեցված տեղեկությունները մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները փոփոխելու (լրացնելու) միջոցով, կամ տեղեկացնել մաքսային մարմնին այդպիսի փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության բացակայության մասին: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 114 Եթե այն ապրանքները, որոնց վերաբերյալ իրականացվել է նախնական մաքսային հայտարարագրում, փոխադրվել են Միության մաքսային տարածքով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, ապա հայտարարատուն տեղեկացնում է մաքսային հայտարարագիրը գրանցած մաքսային մարմնին «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի գործողության ավարտից հետո ապրանքները մաքսային հսկողության տարածքում տեղավորելու մասին. 4. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել դեպքեր, երբ այն ապրանքները, որոնց վերաբերյալ իրականացվել է նախնական մաքսային հայտարարագրում, կարող են տեղավորվել (գտնվել) մաքսային հսկողության այն գոտում, որը գտնվում է մաքսային հայտարարագիրը գրանցած մաքսային մարմնից տարբերվող մաքսային մարմնի գործունեության տարածքում. 5. Նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ կիրառվում են արգելքներ և սահմանափակումներ, ներքին շուկայի պաշտպանության միջոցներ, որոնք գործում են մաքսային մարմնի կողմից այն մաքսային փաստաթուղթը գրանցելու օրվա դրությամբ, որով փոփոխվում (լրացվում) են մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները, կամ մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագրում փոփոխություններ (լրացումներ) կատարելու անհրաժեշտության բացակայության մասին ծանուցման գրանցման օրվա դրությամբ. 6. Մաքսային մարմինը մերժում է ապրանքների բացթողումը, եթե մաքսային հայտարարագրի գրանցմանը հաջորդող օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում՝ 1) ապրանքները չեն տեղավորվում մաքսային հայտարարագրում նշված մաքսային հսկողության գոտում. 2) նավերով փոխադրվող ապրանքների վերաբերյալ մաքսային մարմինը չի տրամադրել թույլտվություն դրանք սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան մաքսային հայտարարագրում նշված ժամանման վայրում դատարկելու համար. 3) մաքսային հայտարարագիրը գրանցած մաքսային մարմինը տեղեկացված չէ մաքսային հայտարարագրում նշված՝ մաքսային հսկողության գոտում ապրանքները տեղավորելու մասին. |