Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 35.1 Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը. 1. Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով՝ առաջին անգամ հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնի նշանակվելու տարվանից հետո՝ վեցերորդ տարում: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և նրա տեղակալները բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն չեն անցնում. 2. Նախկինում հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած այն անձը, որը պաշտոնավարումը դադարելուց հետո կրկին նշանակվում է հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնի, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն անցնում է կրկին պաշտոնի նշանակվելուց հետո՝ վեցերորդ տարում. 3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները հաշվարկվում են հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնի նշանակվելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից. 4. Այն դեպքում, երբ հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնի նշանակվելուց հետո՝ մինչև բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության տարին, անձն առաջխաղացման նպատակով անցնում է բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն, ապա բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության համար նախատեսված վեց տարվա ժամկետը սկսվում է հաշվարկվել հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից. 5. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը ներկայացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով. 6. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը լրացվում է մինչև բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնելու տարվա հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում. 7. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սույն հոդվածով նախատեսված խորհրդատվական բնույթի եզրակացությունները տրամադրում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, իսկ բացասական եզրակացությունները՝ նաև կարգապահական հանձնաժողովին։ |