Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 406 Մաքսային փոխադրողի գործունեությունը. 1. Մաքսային փոխադրողն իրականացնում է մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների փոխադրում (տրանսպորտային փոխադրում) Միության մաքսային տարածքով. 2. Մաքսային փոխադրողի կարգավիճակը հաստատվում է փաստաթղթով, որի ձևը սահմանվում է Հանձնաժողովի կողմից: Նշված փաստաթուղթը տրվում է մաքսային փոխադրողների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկած մաքսային մարմնի կողմից: Ապրանքները «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելիս մաքսային փոխադրողի կարգավիճակը կարող է հաստատվել առանց սույն կետի առաջին պարբերության մեջ նշված փաստաթուղթը ներկայացնելու, եթե այդ փաստաթղթի մասին տեղեկությունները մաքսային մարմինը կարող է ստանալ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերից՝ սույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան: |