FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  28

Մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշումը.
1. Սույն օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային արժեքի որոշման ժամանակ սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված ծախսերի և 26-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունների բացակայությամբ պայմանավորված՝ մաքսային արժեքի որոշման անհնարինության դեպքում մաքսային արժեքը որոշում են մաքսային մարմինները` սույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ.
2. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան մաքսային արժեքի որոշման և ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային արժեքի որոշման նպատակով մաքսային մարմիններն օգտվում են ինչպես իրենց տրամադրության տակ եղած, այնպես էլ հայտարարատուի տրամադրած և Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետական մարմիններից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված տեղեկատվությունից.
3. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից մաքսային մարմիններին՝ սույն հոդվածով նախատեսված նպատակով տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը: