Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 204 Մաքսային ստուգման արդյունքների ամփոփումը և դրանց հիման վրա որոշումների ընդունումը, կամերալ մաքսային ուսումնասիրության արդյունքների ամփոփումը. 1. Մաքսային մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքներն ամփոփվում են՝ 1) կամերալ մաքսային ստուգման ակտով՝ կամերալ մաքսային ստուգում իրականացնելու դեպքում. 2) արտագնա մաքսային ստուգման ակտով՝ արտագնա մաքսային ստուգում իրականացնելու դեպքում. 2. Մաքսային ստուգման ակտը կազմվում է երկու օրինակից և ստորագրվում է մաքսային ստուգումն իրականացրած՝ մաքսային մարմնի պաշտոնատար անձանց կողմից. 3. Մաքսային ստուգման ակտում նշվում են՝ 1) տեղեկություններ ստուգվող անձի մասին (լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը). 2) տեղեկություններ մաքսային ստուգումն իրականացրած՝ մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասին (պաշտոնը, անունը, ազգանունը). 3) Միության կամ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության խախտման բացահայտված փաստերի (հատկանիշների) դասակարգված նկարագրությունն այն իրավական ակտերին հղումով, որոնց պահանջները խախտվել են, կամ տեղեկություններ խախտումների (հատկանիշների) բացահայտված փաստերի բացակայության վերաբերյալ. 4) բացահայտված խախտումների կամ դրանց հետևանքների վերացման վերաբերյալ եզրակացություններ, ինչպես նաև լրացուցիչ հաշվարկման և գանձման ենթակա մաքսային վճարների և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան դրանց նկատմամբ հաշվարկված տույժերի գումարների վերաբերյալ առաջարկություններ. 5) Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 28-րդ կետով սահմանված այլ տեղեկություններ. 4. Մաքսային ստուգման ավարտի ամսաթիվ է համարվում մաքսային ստուգման ակտը կազմելու ամսաթիվը. 5. Մաքսային ստուգման ակտը հաստատում է մաքսային ստուգումն իրականացրած մաքսային մարմնի ղեկավարը կամ համապատասխան իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 204 6. Մաքսային ստուգման ակտի հիման վրա մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի և վճարների չվճարման կամ ոչ լրիվ վճարման բացահայտման դեպքում ստուգումն իրականացրած մաքսային մարմնի ղեկավարը կամ համապատասխան իրավասություն ունեցող պաշտոնատար անձն ընդունում է սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված որոշումը (որոշումները). 7. Մաքսային ստուգման ակտի մեկ օրինակը կցվում է մաքսային ստուգման նյութերին, իսկ մյուս օրինակը մաքսային ստուգման ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հանձնվում է ստուգվող անձին: Մաքսային ստուգման ակտն ստուգվող անձին կարող է հանձնվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, առձեռն եղանակով՝ հասցեատիրոջ ստորագրությամբ, ինչպես նաև այնպիսի եղանակներով (այդ թվում՝ էլեկտրոնային փոստի միջոցով), որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտն ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը. 8. Մաքսային ստուգման ակտի ստացումից հրաժարվելու դեպքում ստացողը դրա վերաբերյալ նշում է կատարում ստուգման ակտի վրա և պատշաճ ծանուցված է համարվում ստուգման ակտի ստացումից հրաժարվելու օրվանից. 9. Եթե ստուգման ակտն ուղարկվում է հասցեատիրոջը հանձնման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով կամ սույն հոդվածով սահմանված այլ եղանակներով, ապա ստացման օր է համարվում ծանուցման մեջ նշված հանձնման ամսաթիվը: Այն դեպքում, երբ պատվիրված նամակը վերադարձվում է հասցեատիրոջն այն չհանձնելու պատճառների մասին նշումով, ապա ստացման օր է համարվում պատվիրված նամակի վերադարձի օրը. 10. Մաքսային ստուգման ակտի օրինակը մաքսային ստուգման ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում է ապրանքների բացթողումն իրականացրած մաքսային մարմին (մարմիններ). 11. Միության մաքսային օրենսգրքի 331-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան՝ մաքսային ստուգման արդյունքով մաքսային մարմնի կողմից որոշումների ընդունման կարգը սահմանում է Կոմիտեն: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 204 12. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում ստուգվող անձը մաքսային ստուգման ակտը և սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված որոշումը (որոշումները) ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է կատարել ակտով և որոշմամբ (որոշումներով) առաջադրված գումարների վճարումը և օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներ: Սույն մասով սահմանված ժամկետում նշված գումարները վճարելու դեպքում օրենքով սահմանված տույժերն այդ ժամկետի համար չեն հաշվարկվում: Մաքսային ստուգման արդյունքներով վարչական կամ քրեական իրավախախտման փաստեր հայտնաբերելու դեպքում դրանց հետագա ընթացքն ապահովվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. 13. Միության մաքսային օրենսգրքի 331-336-րդ հոդվածներով և սույն օրենքով սահմանված դրույթների կիրառման ժամանակ մաքսային ստուգման ընթացքում մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից իրականացվող գործողությունների ընթացակարգը, մաքսային ստուգման արդյունքների ձևակերպման կարգը, ինչպես նաև մաքսային ստուգման ընթացքում կազմվող որոշումների, արձանագրությունների և ընթացակարգային այլ փաստաթղթերի ձևերը սահմանում է Կոմիտեն. 14. Կոմիտեն, Միության մաքսային օրենսգրքի 333-րդ հոդվածի 27-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել ստուգվող անձանց՝ արտագնա մաքսային ստուգման նախնական արդյունքների հետ ծանոթացման և առկայության պարագայում դրանց վերաբերյալ առարկությունների ներկայացման կարգը. 15. Մաքսային ստուգման ակտը և դրա հիման վրա կայացված որոշումը երկու ամսվա ընթացքում կարող են բողոքարկվել «Մաքսային ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածով սահմանված կարգով կամ դատական կարգով. 16. Կամերալ մաքսային ուսումնասիրության արդյունքով անճշտություններ, անհամապատասխանություններ կամ խախտումներ հայտնաբերելու դեպքում Կոմիտեի սահմանած ձևով կազմվում է կամերալ մաքսային ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրություն. 17. Կամերալ մաքսային ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը պարունակում է՝ 1) կամերալ մաքսային ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության համարը, այն կազմելու ամիսը, ամսաթիվը և տարին. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 204 2) կամերալ մաքսային ուսումնասիրությունն իրականացրած պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը․ 3) հայտարարատուի լրիվ անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)․ 4) ապրանքների հայտարարագրի համարը և ամսաթիվը, որի ուսումնասիրության արդյունքով հայտնաբերվել է անհամապատասխանություն․ 5) Միության մաքսային օրենսգրքով, մաքսային կարգավորման ոլորտի այլ միջազգային պայմանագրերով ու ակտերով, Հայաստանի Հանրապետության՝ մաքսային կարգավորման ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված պահանջների (հնարավոր) խախտումների ընդհանուր նկարագիրը. 18. Կամերալ մաքսային ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կազմվում է երկու օրինակից և ստորագրում է (են) այն իրականացրած պաշտոնատար անձը (անձինք). 19. Կամերալ մաքսային ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը մաքսային մարմինը Կոմիտեի սահմանած կարգով և ժամկետներում ներկայացնում է հայտարարատուին կամ նրա լիազորած անձին. 20. Հայտարարատուն կամ նրա լիազորած անձը կամերալ մաքսային ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ 1) արձանագրված անճշտությունների, անհամապատասխանությունների և (կամ) խախտումների հետ համաձայն լինելու դեպքում սահմանված կարգով ներկայացնում է ապրանքների հայտարարագրի ճշգրտումը կամ Միության մաքսային օրենսգրքով կամ սույն օրենքով սահմանված այլ փաստաթուղթ, որը վկայում է մաքսային հայտարարագրում կամ դրան փոխարինող այլ փաստաթղթում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին. 2) արձանագրված անճշտությունների, անհամապատասխանությունների կամ խախտումների հետ համաձայն չլինելու դեպքում մաքսային մարմին է ներկայացնում իր գրավոր առարկությունները, որոնք մաքսային մարմինն օգտագործում է մաքսային հսկողության ընթացքում։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 204 21. Սույն հոդվածի 21-րդ մասում նշված ժամկետում հայտարարատուի կամ նրա լիազորած անձի կողմից չարձագանքելու կամ նույն ժամկետում մաքսային մարմին ներկայացված գրավոր փաստաթղթավորված առարկությունները մաքսային մարմնի կողմից հիմնավոր չհամարվելու դեպքում կայացվում է կամերալ մաքսային ստուգում կամ արտագնա մաքսային ստուգում իրականացնելու որոշում։ |