Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 26 ՄՈՒՀ-ի տնօրենը և նրան ներկայացվող պահանջները. 1. ՄՈՒՀ-ի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնօրենը. 2. ՄՈՒՀ-ի տնօրեն կարող է ընտրվել կամ նշանակվել այն անձը, որը սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով ստացել է ՄՈՒՀ-ի ղեկավարման իրավունք (հավաստագիր)։ Նշված պահանջը չի տարածվում սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պետական ՄՈՒՀ-ի տնօրենի վրա, որի առաջադրման կարգն ու ներկայացվող լրացուցիչ պահանջները սահմանվում են համապատասխան բնագավառները կարգավորող օրենքներով. 3. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենն ընտրվում է մրցութային հիմունքներով՝ հինգ տարի ժամկետով. 4. Անձը չի կարող դիմել ՄՈՒՀ-ի տնօրենի թափուր տեղի համար մրցույթին, ինչպես նաև ընտրվել կամ նշանակվել ՄՈՒՀ-ի տնօրենի պաշտոնում, եթե՝ 1) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող. 2) դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու, ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից. 3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը հանված կամ մարված չէ. 4) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է կրել` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից. 5) քաղաքական կուսակցության ղեկավար մարմնի անդամ է. 5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հիմնավորվում է իրավասու մարմնի տված տեղեկանքով. 6. Պետական ՄՈՒՀ-ի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից. 7. ՄՈՒՀ-ի տնօրենն իր պաշտոնավարման ընթացքում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն, իր պաշտոնեական դիրքը կամ աշխատանքային միջոցները չօգտագործել կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իր պաշտոնական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար։ |