FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ (ՀԱԿԱԴԵՄՓԻՆԳԱՅԻՆ) ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  14

Համեմատության ընթացքում կատարվող ճշգրտումները.
1. Լիազոր մարմինն ապրանքի արտահանման գնի և դրա սովորական արժեքի համեմատությունը կատարում է առևտրային միևնույն փուլերի՝ սովորաբար, ապրանքի՝ գործարանից դուրս առաքման փուլի համար և միևնույն կամ գրեթե միևնույն ժամանակում կատարված գործարքների համար.
2. Համեմատության անաչառությունն ապահովելու նպատակով յուրաքանչյուր դեպքի համար համապատասխան ճշգրտումներ են կատարվում՝ հաշվի առնելով այն տարբերությունները, որոնք կարող են ազդել գների համեմատելիության վրա, ներառյալ՝ վաճառքի գործարքի պայմանների, հարկման, առևտրային փուլերի, քանակների, ֆիզիկական հատկանիշների, տրանսպորտային, ապահովագրական, բեռնման և այլ օժանդակ ծախքերի, վաճառքից հետո առաջացող ծախքերի ու վաճառքի կոմիսիոն վճարների հետ կապված տարբերությունները, ինչպես նաև շահագրգիռ կողմերի հատկորոշած այլ տարբերությունները: Նշված գործոնները միմյանց հետ վերադրելու դեպքում պետք է բացառել արդեն արված ճշգրտումների կրկնակի կատարումը.
3. Եթե սույն օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետի համաձայն արտահանման գինը կազմվել է՝ ելնելով այն գնից, որով ներմուծված ապրանքն առաջին անգամ վերավաճառվել է անկախ գնորդի, ապա ճշգրտումներ կարող են կատարվել նաև այդ ընթացքում առաջացած ծախսերի առնչությամբ, ներառյալ՝ ներմուծման և առաջին անկախ գնորդին վերավաճառքի միջև ծագող տուրքերն ու հարկերը, ինչպես նաև սովորաբար ստացվող շահույթը: Եթե նշված ճշգրտումներն ազդում են գների համեմատելիության վրա, ապա ապրանքի սովորական արժեքը որոշվում է առևտրային այն փուլի համար, որը համարժեք է արտահանման գնի հաշվարկման առևտրային փուլին, կամ կատարվում են սույն հոդվածով սահմանված համապատասխան ճշգրտումները.
4. Լիազոր մարմինը շահագրգիռ կողմերի համար հատկորոշում է այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ են անաչառ համեմատության համար: