Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 111 ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՎԵԼԸ ՇԵՆՔԵՐԸ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՆԴՎԵԼԻՍ. 1. Հրդեհներից, տարերային աղետներից և անհաղթահարելի ուժի այլ հանգամանքներից, ինչպես նաև վթարային շենքերը, շինությունները քանդվելիս հողամասի նկատմամբ օգտագործողի իրավունքը պաշտպանվում է երեք տարվա ընթացքում` սահմանված կարգով շենքը, շինությունը վերականգնելու կամ օտարելու պայմանով: Պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինն իրավունք ունի երկարաձգել այդ ժամկետը: Վեճի դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել դատական կարգով. 2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված դեպքերում հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքի պահպանման պայմանները որոշվում են պայմանագրով: Պայմանագրում նման պայմանների բացակայության դեպքում գործում են սույն հոդվածի 1-ին կետի կանոնները: |