Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 41 Օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելը. 1. Զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները դիտավորությամբ չպահպանելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն` 1) խիստ նկատողություն. 2) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մեկ շաբաթից մինչև մեկ ամիս ժամկետով. 3) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև մեկ ամիս ժամկետով. 4) գերատեսչական կրծքանշանից զրկում. 5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 30 տոկոսը ներառյալ՝ մինչև երեք ամիս ժամկետով. 6) հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետի կասեցում` մինչև վեց ամիս ժամկետով. 7) զինվորական ծառայությունից արձակում. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով կատարելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն` 1) նկատողություն. 2) խիստ նկատողություն. 3) զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում` մեկ շաբաթից մինչև տասնհինգ օր ժամկետով. 4) կարգապահական վաշտ ուղարկելը` մինչև 20 օր ժամկետով. 5) ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 20 տոկոսով՝ մեկ ամիս ժամկետով. 6) նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին: |