Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 150 Հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի, առարկայի բռնագրավման կիրառումը. 1. Դատավճիռը կատարման հանձնելու հետ միաժամանակ դատարանը հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի, առարկայի բռնագրավման վերաբերյալ կատարողական թերթն ուղարկում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, որը տրամադրում է տեղեկություն այն կատարելու կամ դրա անհնարինության մասին. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի բռնագրավումը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով: (11.04․24 ՀՕ-182-Ն օրենքի 2-րդ հոդվածը գործում է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից) |