Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ article 23 Կառավարության կողմից պետական երաշխիքների տրամադրումը. 1. Պետական երաշխիքներ կարող են տրամադրվել լիազոր մարմնի դրական եզրակացության հիման վրա` հիմք ընդունելով համապատասխանությունը կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրին. 2. Համայնքների համար պետական երաշխիքների տրամադրման դեպքերը և կարգը սահմանում է կառավարությունը. 3. Բյուջետային երաշխիքներ կարող են տրամադրվել Հայաստանի Հանրապետության այն ռեզիդենտ իրավաբանական անձանց համար, որոնք ներկայացնում են կառավարության տնտեսական ծրագրերից բխող նպատակային ծրագրի կատարման համար անհրաժեշտ և վարկի տեսքով պահանջվող գումարների հիմնավորում, որը պետք է ներառի, մասնավորապես, ծրագրի իրավական հիմքը, բովանդակությունը, խնդիրներն ու նպատակը, կատարման փուլերը և ժամկետները, վարկի վերադարձելիության ու օգտագործման դիմաց հաշվարկվող տոկոսների վճարման հնարավորության հիմնավորումը, ինչպես նաև վարկի մարման ժամանակացույցը, ծրագրի նախահաշիվը և ծախսերը հիմնավորող հաշվարկները. 4. Պետական երաշխիքի գումարը երաշխիքի ստացման համար դիմելու պահին չպետք է գերազանցի երաշխիք ստացողի ակտիվների 20 տոկոսը: Սույն սահմանափակումը կիրառելի չէ, եթե` 1) երաշխիքով ներգրավվող վարկային միջոցները օգտագործվելու են պետական կարիքների, ներառյալ` պետական պահուստի կարիքների համար գնվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ֆինանսավորման համար. 2) երաշխիքը տրամադրվում է տնտեսական ճգնաժամային իրավիճակներում պետության ռազմավարական խնդիրները լուծելուն ուղղված ծրագրերին ֆինանսավորում ապահովելու համար` վարկատուների կողմից այլ ապահովության միջոցներ չընդունելու դեպքում. 5. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձինք, որոնց համար տրամադրվել են բյուջետային երաշխիքներ, երաշխիքային ծրագրի ավարտից հետո պետական բյուջե պետք է վճարեն միջնորդավճար՝ երաշխիքային գումարի 1 տոկոսի չափով. 6. Լիազոր մարմինն իրավասու է մինչև վարկի մարելը բյուջետային երաշխիքի տրամադրման պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով ստուգելու ստացողի ֆինանսական վիճակը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ article 23 7. Բյուջետային երաշխիքներ ստացող տնտեսական ոլորտների առաջնահերթությունը սահմանվում է կառավարության տնտեսական զարգացման ծրագրերով և արտացոլվում է կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրում. 8. Կառավարության կողմից Կենտրոնական բանկի համար տրամադրված արտաքին պետական երաշխիքը հաշվառվում է որպես Կենտրոնական բանկի պարտք. 9. Որոշակի պահի դրությամբ տրամադրված և չմարված պետական երաշխիքների հանրագումարը չպետք է գերազանցի նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 20 տոկոսը: |