Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 59 Ջրային համակարգերի կառավարչի իրավասությունները. Ջրային համակարգի կառավարիչն իրավունք ունի՝ 1) օգտագործել ջրային համակարգը` սույն օրենսգրքի և ջրօգտագործման թույլտվության պահանջներին և պայմաններին համապատասխան. 2) ջրամատակարարներից և (կամ) ջրօգտագործողներից պահանջել մատակարարված ջրի վճարը՝ համաձայն սահմանված կարգավորվող սակագների. 3) մուտք գործել ջրառի, ջրերի մշակման կամ տեղափոխման գործունեություն իրականացնելու համար նախատեսված հողատարածքներ. 4) հրաժարվել ջրային համակարգի օգտագործման և դրանից բխող այլ իրավունքներից՝ առնվազն վեց ամիս առաջ տեղեկացնելով այդ մասին Ջրային համակարգերի կառավարման մարմնին և Կարգավորող հանձնաժողովին. 5) ջրային համակարգի օգտագործման պայմանագրում առաջարկել փոփոխություններ և լրացումներ. 6) առաջարկել երկարաձգել պայմանագրի գործողության ժամկետները՝ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով. 7) ջրային համակարգին վնաս պատճառած անձանց նկատմամբ վնասների հատուցման հայցեր ներկայացնել դատարան. 8) իրականացնել սույն օրենսգրքից բխող ցանկացած գործունեություն, եթե ջրային համակարգի օգտագործման պայմանագրով այլ բան սահմանված չէ. 9) իրականացնել օրենսդրությամբ չարգելված այլ գործողություններ: |