FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  475

Ապրանքի պատահական կորստի և պատահական վնասվածքի ռիսկը գնորդին անցնելը.
1. Ապրանքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը գնորդին է անցնում այն պահից, երբ վաճառողը, օրենքին կամ պայմանագրին համապատասխան, համարվում է ապրանքը գնորդին հանձնելու պարտականությունը կատարած, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով.
2. Ճանապարհին գտնվող ապրանքի վաճառքի դեպքում դրա պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկն անցնում է գնորդին առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ նման պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով.
3. Պայմանագրի պայմանը, որի համաձայն ապրանքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկն անցնում է գնորդին` ապրանքն առաջին փոխադրողին հանձնելու պահից, դատարանը գնորդի պահանջով կարող է համարել անվավեր, եթե պայմանագիրը կնքելու պահին վաճառողը գիտեր կամ պետք է իմանար, որ ապրանքը կորած կամ վնասված է, սակայն այդ մասին գնորդին չի հայտնել: