Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 24 Անցումային դրույթներ. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը. 2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան գործունեության լիցենզիա ստացած անձը համարվում է սույն օրենքով սահմանված նույն տեսակի գործունեության իրականացման ծանուցում ներկայացրած անձ. 3. Լիազոր մարմինները պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, սույն օրենքով սահմանված կարգով իրականացնել մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործունեության լիցենզիա ստացած անձանց հաշվառում՝ լիցենզիա ստանալու համար ներկայացված տեղեկատվությանը համապատասխան, և հաշվառված անձանց վերաբերյալ սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվառման օրը, ամիսը, տարեթիվը, որը այդ անձին տրամադրված լիցենզիայի տրամադրման օրը, ամիսը, տարեթիվն է, հրապարակել իր պաշտոնական կայքում և հրապարակելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այդ տեղեկատվությունը տրամադրել պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին: Սույն պահանջները տարածվում են լիցենզավորման ենթակա գործունեության՝ ցանկացած տեսակ ծանուցման ենթակա գործունեության տեսակ համարվելու դեպքերի վրա. 4. Նոր գործունեությունը ծանուցման ենթակա կարող է ճանաչվել դրա մասին համապատասխան օրենքը պաշտոնապես հրապարակվելուց ոչ շուտ, քան վեց ամիս հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործունեությունը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ենթակա է լիցենզավորման. 5. Ծանուցման ենթակա գործունեության իրականացման պայմանների ու պահանջների այնպիսի փոփոխությունը, որը սահմանափակում է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի իրավունքները կամ նրա համար նախատեսում է նոր պարտականություններ, ուժի մեջ է մտնում համապատասխան փոփոխությունը պաշտոնապես հրապարակելուց ոչ շուտ, քան վեց ամիս հետո: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 24 6. Սույն օրենքով սահմանված լիազոր մարմիններ են համարվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը համապատասխան գործունեությունը լիցենզավորող մարմինները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի սահմանում լիազոր այլ մարմիններ: 2015 թ. նոյեմբերի 24ԵրևանՀՕ-120-Ն |