Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 11 Ռեկտորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը. 1. Իր պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանազանցման, ներառյալ՝ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված քննական հարցերի գաղտնիությունը չպահպանելու, ներքին կարգապահական կանոնները խախտելու դեպքերում Կանոնադրությամբ սահմանված կարգով Ռեկտորի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը. 1) նախազգուշացում. 2) նկատողություն. 3) խիստ նկատողություն. 4) զբաղեցրած պաշտոնից ազատում. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժը կիրառում է Խորհուրդը. 3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կարող է կիրառել Խորհուրդը` վարչապետի համաձայնությամբ, կամ վարչապետը՝ Խորհրդի համաձայնությամբ. 4. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու նախաձեռնությամբ հանդես եկող մարմնի որոշումը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված. 5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված համաձայնությունը տալու նպատակով համապատասխանաբար վարչապետը կամ Խորհուրդն իրավունք ունեն կանչելու և լսելու Ռեկտորին. 6. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից` չհաշված Ռեկտորի հիվանդությունը կամ արձակուրդում լինելը։ Կարգապահական տույժ չի կարող նշանակվել, եթե կարգապահական խախտումը կատարելու օրվանից անցել է երկու տարի. 7. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժի ենթարկելու հարցով Խորհուրդը պետք է որոշում կայացնի հարցը Խորհրդի քննարկմանը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում՝ չհաշված Ռեկտորի հիվանդության կամ արձակուրդում լինելու պատճառով հարցի քննության անհնարինության ժամանակահատվածը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 11 8. Եթե սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան ներկայացված միջնորդությունը ստանալու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում համապատասխանաբար վարչապետը կամ Խորհուրդը համաձայնություն չեն տալիս սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու մասին, ապա Ռեկտորը համարվում է սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տույժի ենթարկված: Կարգապահական տույժ նշանակելու մասին որոշումը ուղարկվում է Ռեկտորին կարգապահական տույժ նշանակելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում. 9. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ. 10. Եթե Ռեկտորը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված. 11. Կանոնադրությամբ սահմանված դեպքերում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն նշանակելուց և անցկացնելուց հետո։ Այդ նպատակով Խորհուրդը ձևավորում է համապատասխան հանձնաժողով. 12. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տույժի կիրառումից առաջ Խորհուրդը պարտավոր է Ռեկտորին տալ Խորհրդի նիստում բացատրություն ներկայացնելու հնարավորություն. 13. Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում, եթե Ռեկտորի գործունեությունը կարող է խոչընդոտել քննության արդյունավետությունը, Ռեկտորի լիազորությունները Խորհրդի առնվազն 5 անդամի որոշմամբ կարող են կասեցվել մինչև 1 ամիս ժամկետով` վարձատրության պահպանմամբ։ |