FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  13

Պետական անշարժ գույքի հաշվառումը.
1. Պետական անշարժ գույքի հաշվառումն ապահովում է անշարժ գույքի վիճակի և չափերի, նպատակային նշանակության, օգտագործողների և օգտագործման ձևերի վերաբերյալ տեղեկությունների գրանցումը պետական գույքի հաշվառման գրանցամատյանում.
2. Պետական անշարժ գույքի հաշվառման տեղեկություններն օգտագործվում են անշարժ գույքի մշտադիտարկման համար, որի նպատակն է բարելավել պետական անշարժ գույքի օգտագործումը և պահպանումը, կանխատեսել պետական անշարժ գույքի նկատմամբ պետության հեռանկարային պահանջը.
3. Պետական անշարժ գույքի հաշվառման տվյալների հավաստիության բարձր մակարդակն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում իրականացվում է անշարժ գույքի գույքագրում, որի արդյունքների հիման վրա իրականացվում է հաշվառման ընթացքում թույլ տրված սխալների ուղղում: