FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  8.1

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքը. 1․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքն է՝ www.elections.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքը (այսուհետ նաև՝ Հանձնաժողովի համացանցային կայք) տեղեկատվություն է պարունակում ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, այնպես էլ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների գործունեության մասին, ներառյալ նիստերի ժամանակացույց, օրակարգ, նիստերի ուղիղ հեռարձակում, տեսաձայնագրություններ և որոշումներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղեկատվությունը տեղադրվում է բաց տվյալների և մատչելի ձևաչափով։ Հանձնաժողովի համացանցային կայքն օգտագործվում է նաև ընտրությունների վերաբերյալ տեղեկատվության և ընտրողների ցուցակների հրապարակման, թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) առաջադրման և գրանցման, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների գրանցման համար։ 2․ Հանձնաժողովի համացանցային կայքում գրանցվելիս կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները, կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցները Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստանում են օգտահաշիվ, որի միջոցով կարող են իրականացնել հետագա գրանցումները։ Օգտահաշիվները գործում են միայն մինչև համապատասխան ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը։ 4․ Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունները, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով գրանցում են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամության իրենց թեկնածուներին և մասնագիտական դասընթացների մասնակիցներին։ Մասնագիտական դասընթացների մասնակցության համար քաղաքացիները կարող են գրանցվել նաև ինքնուրույն՝ Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով կամ թղթային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա։
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  8.1

5․ Հավատարմագրման կամ առաջադրման համար Հանձնաժողովի համացանցային կայքում մուտքագրվող տվյալներն ինքնաշխատ կերպով համեմատվում են միմյանց և Հանձնաժողովի համացանցային կայքում առկա այլ տվյալների հետ՝ անհամատեղելի կարգավիճակով անձի գրանցումը բացառելու համար։ 6․ Հանձնաժողովի համացանցային կայքի տեխնիկական նկարագիրը, դրա վարման կարգը, հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը և կիրառվող էլեկտրոնային ձևանմուշները սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։