FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  66

Զինծառայողների տրանսպորտային և հանգստի ապահովումը.
1. Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից.
2. Զինծառայողների` Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելու և արձակուրդի վայրից վերադառնալու տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով: Սույն մասի համաձայն` փոխհատուցվում են նաև զինծառայողի ամուսնու (կնոջ) և 18 տարին չլրացած երեխաների` զինծառայողի հետ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և արձակուրդի վայրից վերադառնալու տրանսպորտային ծախսերը.
3. Սույն օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասում նշված պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայությամբ հանգստյան տներ գործելու դեպքում զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձինք օգտվում են այդ հանգստյան տներում հանգիստն անցկացնելու իրավունքից՝ համապատասխան պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով և պայմաններով: