FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  13

Քաղաքացիական ծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելը.
1. Քաղաքացիական ծառայության պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցվում է`
    1) հղիության և ծննդաբերության արձակուրդի դեպքում.
    2) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի դեպքում.
    3) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.
3.1) պահեստազորային կամ զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություներին մասնակցելու դեպքում.
    4) քաղաքացիական ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության դեպքում.
    5) եռամսյա ժամկետը գերազանցող վերապատրաստման կամ ծառայողական գործուղման մեկնելու դեպքում.
    6) 12-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքում.
    7) օրենքով սահմանված դեպքում.
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում քաղաքացիական ծառայության այդ պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներն իրականացվում են պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ` տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից կամ այդ պաշտոններն զբաղեցվում են սույն օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով կամ հաշվի առնելով սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերը՝ այդ պաշտոններն զբաղեցվում են մեկ այլ անձի հետ (այդ թվում՝ ռեզերվում գտնվող) ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով.
3. Չի թույլատրվում այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե քաղաքացիական ծառայության տվյալ թափուր պաշտոնն առաջացել է այդ անձի ծառայությունը սույն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 2-4-րդ, 6-10-րդ և 16-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով դադարեցվելու հետևանքով.
4. Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանում է Կառավարությունը: