Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 58 Ղեկավարների նկատմամբ պահանջները. 1. Ներդրումային ընկերության ղեկավարներն են ներդրումային ընկերության տնօրենների (դիտորդ) խորհրդի նախագահը և անդամները, գործադիր մարմնի ղեկավարը և անդամները, գործադիր տնօրենի տեղակալը, գլխավոր հաշվապահը և նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը և անդամները, ինչպես նաև տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները. 2. Ներդրումային ընկերության ղեկավար չի կարող լինել այն անձը, որը՝ 1) օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ. 1.1) ունի դիտավորությամբ կատարված հանցագործության համար չմարված կամ չվերացված դատվածություն. 1.2) ներառված է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում. 2) չունի սույն օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան մասնագիտական որակավորում. 3) դատավճռով զրկված է ֆինանսական, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ դրա մասին դատավճռում ուղղակի նշված լինելու դեպքում. 4) ճանաչված է սնանկ կամ ունի չմարված (չներված) պարտավորություններ. 5) կամ որի հետ փոխկապակցված անձն անցյալում կատարել է այնպիսի արարք (գործողություն կամ անգործություն), որը Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով սահմանված կարգով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս եզրակացնելու, որ տվյալ անձը՝ որպես ներդրումային ընկերության ղեկավար, չի կարող պատշաճ կերպով կառավարել ներդրումային ընկերության գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել ներդրումային ընկերության սնանկացմանը կամ ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության և գործարար համբավի վարկաբեկմանը. 3. Ներդրումային ընկերության ղեկավարները և աշխատակիցներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պարտավոր են գործել բարեխիղճ՝ ելնելով բացառապես ներդրումային ընկերության և նրա հաճախորդների շահերից: |