Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 37 Լիցենզիայի գործողության դադարեցումը. 1. Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել` 1) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում. 2) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու կամ ֆիզիկական անձի մահվան դեպքերում. 3) եթե լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման հետևանքով պատճառվել է ծանր վնաս. 4) լիցենզավորված անձի կողմից սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված խախտումները պարբերաբար կատարելու դեպքում. 5) մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ սույն օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերի համաձայն լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում. 6) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու դեպքում. 7) լիցենզավորված անձի դիմումի համաձայն. 8) լիցենզիայի ժամկետը լրանալու դեպքում. 9) օրենքով նախատեսված այլ դեպքերում: Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով. 2. Օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողության դադարեցման դիմում կարող է ներկայացվել խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող և տևական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ սույն հոդվածի առաջին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում` կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվությունը հայտնաբերելու օրվանից՝ 15 օրվա ժամկետում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 37 3. Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված խախտումների հայտնաբերման դեպքում լիցենզավորող մարմինն իրավունք ունի կասեցնել լիցենզիայի գործողությունը մինչև դատարանի կողմից լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմումի վերաբերյալ ընդունված վճիռն ուժի մեջ մտնելը: Այս դեպքում լիցենզավորող մարմինը պարտավոր է լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմումը դատարան ներկայացնել լիցենզիայի գործողության կասեցման օրվանից՝ 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետում դիմումը չներկայացվելու դեպքում լիցենզիայի գործողության կասեցումը համարվում է վերացված. 4. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմել միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո. 5. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, դադարեցվում է դատական կարգով՝ լիցենզավորող մարմնի դիմումի համաձայն. 6. Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու օրվանը հաջորդող օրվանից, եթե դատարանի վճռով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի. 7. Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ և 7-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ. 8. Սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված դիմումները լիցենզավորող մարմնում քննարկվում են այն ստանալու օրվանից՝ 15 օրվա ժամկետում: Եթե դիմում տալու օրվանից՝ 20 օրվա ընթացքում, դիմումը չի քննարկվում կամ որոշում չի կայացվում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիցենզիայի գործողությունը՝ դադարեցված: Լիցենզիայի գործողության դադարեցման մասին լիցենզավորված անձի դիմումը կարող է մերժվել, եթե դա նախատեսված է օրենքով կամ լիցենզավորման կարգերով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 37 9. Լիցենզավորող մարմնի կողմից կարող է սահմանվել լիցենզիայի գործողության դադարեցման դիմումում նշվածից ավելի ուշ ժամկետ, եթե լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին. 10. Եթե լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով ուղղակի վնաս կհասցվի պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին ու բարի համբավին, ապա դատարանի վճռով կամ լիցենզավորող մարմնի որոշմամբ պետք է սահմանվեն նաև լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեությունը դադարեցնելու հետևանքով երրորդ անձանց շահերի պաշտպանության երաշխիքներ կամ դրա հետևանքով նրանց պատճառված վնասների հատուցման կարգ կամ հետևանքների վերացման ժամկետ. 11. Սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված՝ լիցենզավորող մարմնի որոշումը լիցենզավորված անձին հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվանը հաջորդող օրվանից, եթե լիցենզավորված անձի դիմումով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված՝ լիցենզավորված իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու կամ ֆիզիկական անձի մահվան օրվանից. 12. Սույն հոդվածի առաջին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված՝ լիցենզիայով նախատեսված ժամկետը լրանալու օրվանը հաջորդող օրվանից. 13. Սույն հոդվածի դրույթները, բացառությամբ սույն հոդվածի 8-12-րդ մասերի դրույթների, չեն տարածվում բարձրագույն մասնագիտական (բակալավր, մագիստրոս) կրթական ծրագրերի իրականացման համար տրված լիցենզիաների գործողության վրա: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 37 Սույն հոդվածի 8-12-րդ մասերի դրույթները տարածվում են բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար տրված լիցենզիաների գործողության վրա այնքանով, որքանով դրանք կիրառելի են և չեն հակասում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին: |