FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ

article  8

Ներկայացուցչի լիազորությունները Եվրոպական դատարանի վճռի կամ որոշման կատարման փուլում.
1. Ներկայացուցիչը՝
    1) իրավասու մարմինների հետ խորհրդակցելուց հետո կազմակերպում է Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարման գործընթացը, այդ թվում՝ առաջարկելով Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարմանն ուղղված միջոցառումներ.
    2) վճռի կատարման փուլում բարեկամական կարգավորման ձևով խնդրի լուծման նպատակով վարում է բանակցություններ, կնքում է բարեկամական կարգավորումներ.
    3) Նախարարների կոմիտեի քննարկմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարման առնչությամբ տեղեկատվություն.
    4) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարման շրջանակներում Նախարարների կոմիտեից ստացված հարցումներին պատասխանելու գործընթացը.
    5) մասնակցում է Նախարարների կոմիտեի նիստերին: (16.12.21 ՀՕ-414-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ))