Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 Գնահատման և փորձաքննության սկզբունքները. 1. Գնահատման և փորձաքննության սկզբունքներն են՝ 1) նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության հնարավորության դիտարկումը. 2) հիմնադրույթային փաստաթղթի կամ նախատեսվող գործունեության իրականացման արդյունքով շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության կանխարգելումը, նվազեցումը և բացառումը․ 3) գնահատման ընթացքում ազդեցությունների, ներառյալ անդրսահմանային ազդեցության համալիր դիտարկումը. 4) նախատեսվող գործունեության իրականացման այլընտրանքային, այդ թվում՝ գործունեության իրականացման բացառման, տարբերակների դիտարկման ապահովումը. 5) հաշվետվությունների լիարժեքության, հավաստիության և գիտական հիմնավորվածության ապահովումը. 6) պետական փորձաքննական եզրակացության հիմնավորվածության, օրինականության, օբյեկտիվության ապահովումը. 7) գնահատման և փորձաքննության գործընթացների թափանցիկության, հրապարակայնության, շահագրգիռ հանրության մասնակցության ապահովումը. 8) փորձաքննության արդյունքով շրջակա միջավայրի վրա հնարավոր դրական ազդեցությունների պահպանման և ուժեղացման, բացասական ազդեցությունների կանխարգելման, նվազեցման, բացառման և շրջակա միջավայրին հասցվող վնասի հատուցման կամ շրջակա միջավայրի վերականգնման ապահովումը։ |