Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 23 Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորումը. 1. Գիտական և գիտատեխնիկական քաղաքականության իրականացման հիմնական միջոցներից է բյուջետային ֆինանսավորումը. 2. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար, պետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ: Այդ միջոցներն ուղղվում են բարձրորակ գիտական կադրերի պատրաստմանն ու որակավորման բարձրացմանը, ինչպես նաև գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, նոր տեխնոլոգիաների մշակմանն ու սարքավորումների ձեռքբերմանը. 3. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման աղբյուրներն են` ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն. բ) պայմանագրերից գոյացած միջոցները. գ) հիմնադրամները, ներառյալ` արտասահմանյան ու միջազգային կազմակերպությունների հատկացումները, քաղաքացիների ներդրումները և այլն. դ) դրամաշնորհները. ե) վարկերը. զ) գիտական, հրատարակչական, խորհրդատվական և օրենքով չարգելված այլ գործունեությունից գոյացած միջոցները. է) գիտական արդյունքների ներդրումից և իրացումից գոյացած միջոցները. 4. Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ ձևերով. ա) բազային ֆինանսավորում, որը հատկացվում է գիտական պետական կազմակերպություններում հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման ու գիտական կադրերի պատրաստման նպատակներով. բ) նպատակային-ծրագրային ֆինանսավորում, որն իրականացվում է մրցութային հիմունքներով և ուղղված է գիտության ու տեխնիկայի առաջնային ուղղություններին համապատասխանող գիտատեխնիկական պետական ծրագրերի կատարմանը. գ) գիտական դրամաշնորհային ֆինանսավորում, որն ուղղված է գիտնականների և հետազոտական խմբերի (կոլեկտիվների) նախաձեռնությամբ ներկայացված ու մրցութային կարգով ընտրված հետազոտական նախագծերի իրականացմանը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 23 Պետական բյուջեից նշված երեք ձևով ֆինանսավորման ծավալների միջև համամասնությունները որոշվում են պետական բյուջեի մասին օրենքով: Պետական բյուջեից գիտության ֆինանսավորման ընդհանուր ծավալում բազային ֆինանսավորման մասնաբաժինը հաստատվում է պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ. 5. Կառավարությունը հաստատում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային և գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը, որոնք նկարագրում են ֆինանսավորման ամբողջական գործընթացը, գիտական և գիտատեխնիկական փորձաքննության տեսակները և կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման գործիքները. 6. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ֆինանսավորման ձևերով իրականացվող մրցութային ծրագրերի հրավերների փաթեթները և մրցույթների արդյունքները սահմանված կարգով հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը. 7. Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևով մրցութային ծրագրերի շրջանակներում մեկ ամսից ավելի տևողությամբ մասնագիտական վերապատրաստման նպատակով գործուղումների համար օրապահիկի և գիշերակացի փոխհատուցման արժեքները սահմանվում են մրցութային ծրագրերի պայմաններով: |