FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  115

Ոչ լրիվ մաքսային հայտարարագրումը.
1. Ոչ լրիվ մաքսային հայտարարագրումն իրականացվում է Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների վերաբերյալ.
2. Ոչ լրիվ մաքսային հայտարարագրման դեպքում պետք է ներկայացվեն տեղեկություններ, որոնք ենթակա են նշման ապրանքների հայտարարագրում՝ սույն Օրենսգրքի 106-րդ հոդվածին համապատասխան՝ բացառությամբ հետևյալ տեղեկությունների, որոնք կարող են չնշվել՝
    1) ապրանքներն ստացողի մասին.
    2) ապրանքների նշանակման երկրի և (կամ) վաճառող երկրի մասին.
    3) հայտարարագրվող ապրանքների փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցների մասին.
    4) ապրանքների փաթեթվածքների մասին (քանակը, տեսակը, դրոշմավորումը և հերթական համարները).
3. Այն ապրանքների բացթողումից հետո, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվել է սույն հոդվածին համապատասխան, հայտարարատուն պարտավոր է մաքսային մարմին ներկայացնել պակասող տեղեկությունները մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխման (լրացման) միջոցով՝ ապրանքների բացթողման օրվանից ոչ ուշ, քան 8 ամսվա ընթացքում, եթե անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ ավելի կարճ ժամկետներ սահմանված չեն.
4. Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող են սահմանվել այն ապրանքների կատեգորիաները, որոնց առնչությամբ սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում: