FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  291

Էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների՝ Միության մաքսային տարածք ներմուծման, Միության մաքսային տարածքից արտահանման և մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները.
1. Էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների (այսուհետ սույն հոդվածում՝ էլեկտրական էներգիա)՝ Միության մաքսային տարածք ներմուծումը և Միության մաքսային տարածքից արտահանումը թույլատրվում է մինչև մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելը.
2. Էլեկտրական էներգիան «ներքին սպառման համար բացթողում» կամ «արտահանում» մաքսային ընթացակարգերով ձևակերպելու համար մաքսային հայտարարագիրը ներկայացվում է ոչ ուշ, քան դրա փաստացի մատակարարման յուրաքանչյուր օրացուցային ամսվան հաջորդող օրացուցային ամսվա վերջին օրը, եթե այլ ժամկետ սահմանված չէ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ.
3. Մաքսային հայտարարագիր ներկայացնելու ժամանակ էլեկտրական էներգիան մաքսային մարմին ներկայացնել չի պահանջվում.
4. Մաքսային հայտարարագրման ենթակա է Միության մաքսային տարածք ներմուծված կամ Միության մաքսային տարածքից արտահանված էլեկտրական էներգիայի փաստացի քանակը: Էլեկտրական էներգիայի քանակը որոշվում է էլեկտրական էներգիայի հաշվառքի սարքերի ցուցմունքների հիման վրա, որոնք տեղադրված են տեխնոլոգիական գործընթացին հարմարեցված վայրերում և արձանագրում են էլեկտրական էներգիայի տեղափոխումը, համապատասխան պայմանագրերով էլեկտրական էներգիայի փաստացի մատակարարման մասին ակտերի, հանձնման-ընդունման (ընդունման-հանձնման) ակտերի և այլ փաստաթղթերի հիման վրա, որոնք հաստատում են էլեկտրական էներգիայի փաստացի տեղափոխումը որպես էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսք (լարման բոլոր դասերի աշխատող էլեկտրահաղորդման բոլոր միջպետական գծերով էլեկտրական էներգիայի՝ հակառակ ուղղություններով փոխհոսքերի հանրահաշվական գումար) յուրաքանչյուր օրացուցային ամսվա համար, եթե անդամ պետությունների օրենսդրությամբ էլեկտրական էներգիայի քանակը որոշելու այլ կարգ սահմանված չէ:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  291

Եթե դա նախատեսված է միջպետական էլեկտրահաղորդման գծերի շահագործման և (կամ) միջպետական էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառման համար պատասխանատու կազմակերպությունների միջև կնքված էլեկտրական էներգիայի փոխհոսքերի հաշվառումը կազմակերպելու մասին համաձայնագրերով՝ էլեկտրական էներգիայի սալդո-փոխհոսքի հաշվարկված արժեքը ճշգրտվում է այդպիսի համաձայնագրերին համապատասխան որոշվող՝ էլեկտրական էներգիայի տեղափոխման ժամանակ ցանցերում տեղի ունեցող՝ էլեկտրական էներգիայի կորուստների մեծությամբ.
5. Էլեկտրական էներգիայի՝ էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքով պայմանավորված արտապլանային (տեխնոլոգիական) սալդո-փոխհոսքերի մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները սահմանվում են անդամ պետությունների մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ.
6. Միության ապրանքի կարգավիճակ ունեցող էլեկտրական էներգիան՝ Միության մաքսային տարածքի մի մասից Միության մաքսային տարածքի մեկ այլ մաս՝ Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով տեղափոխելու համար, չի ձևակերպվում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով.
7. Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով Միության ապրանքի կարգավիճակ ունեցող էլեկտրական էներգիայի տեղափոխման ժամանակ այն անդամ պետության ուղարկողը (ուղարկողները) կամ փոխադրողը (փոխադրողները), որի տարածքից սկսվում է այդ ապրանքների տեղափոխումը, և այն անդամ պետության ստացողը (ստացողները) կամ փոխադրողը (փոխադրողները), որի տարածքում ավարտվում է այդ ապրանքների տեղափոխումը, մինչև ապրանքների տեղափոխման օրացուցային ամսվան հաջորդող օրացուցային ամսվա վերջին օրը, կամ մինչև անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված ժամկետի լրանալը դիմում են ներկայացնում այն պետության լիազորված մաքսային մարմին (մաքսային մարմիններ), որի տարածքում գրանցված է ուղարկողը (ուղարկողները), ստացողը (ստացողները) կամ փոխադրողը (փոխադրողները)՝ նշելով հետևյալ տեղեկությունները՝
    1) էլեկտրահաղորդման գծերով տեղափոխված էլեկտրական էներգիայի ուղարկողի և ստացողի անվանումները.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  291

2) այն պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը, որի հիման վրա իրականացվում է էլեկտրական էներգիայի տեղափոխումը (առկայության դեպքում).
    3) էլեկտրական էներգիայի տեղափոխման ժամանակահատվածը.
    4) տեղափոխված էլեկտրական էներգիայի քանակը.
    5) էլեկտրական էներգիայի հաշվառքի սարքերի տեղադրման վայրերի անվանումները և (կամ) այն էլեկտրահաղորդման միջպետական գծերի անվանումները, որոնցով իրականացվել է էլեկտրական էներգիայի տեղափոխումը.
8. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է նախատեսվել, որ սույն հոդվածի 7-րդ կետում նշված դիմումը չի ներկայացվում՝ Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով Միության ապրանքի կարգավիճակ ունեցող էլեկտրական էներգիան տեղափոխելիս.
9. Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով Միության ապրանքի կարգավիճակ ունեցող էլեկտրական էներգիայի՝ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխման ժամանակ էլեկտրական էներգիան պահպանում է Միության ապրանքի կարգավիճակը.
10. Միության մաքսային տարածքով էլեկտրական էներգիայի տեղափոխման ժամանակ այն անդամ պետության փոխադրողը (փոխադրողները), որի տարածքով իրականացվում է այդ ապրանքների տեղափոխումը, մինչև էլեկտրական էներգիայի տեղափոխման օրացուցային ամսվան հաջորդող օրացուցային ամսվա վերջին օրը կամ մինչև անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված ժամկետի լրանալը պարտավոր է ներկայացնել դիմում այն անդամ պետության մաքսային մարմին (մաքսային մարմիններ), որի տարածքում գրանցված է փոխադրողը (փոխադրողները)՝ նշելով հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում էլեկտրական էներգիայի տեղափոխման ծավալների մասին տեղեկություններ և անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող այլ տեղեկություններ.
11. Էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների մասին տեղեկությունների փոխանակման գծով անդամ պետությունների մաքսային մարմինների փոխգործակցության կարգը՝ այդ ապրանքները մի քանի անդամ պետության տարածքներով տեղափոխելու դեպքում, սահմանվում է Հանձնաժողովի կողմից:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  291

12. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնություններ կատարելու առանձնահատկություններ և մաքսային հսկողություն անցկացնելու, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ կետում նշված փաստաթղթերի վրա մաքսային մարմինների կողմից նշումներ անելու առանձնահատկություններ: