Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 4
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 4 Իրավասու մարմնի կամ մարմինների գործառույթները. Իրավասու մարմնի գործառույթներն են՝ 1) մշակել և իրականացնել էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի զարգացման քաղաքականությունը. 2) սահմանել Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ծառայությունների մատուցման քաղաքականության նպատակները. 3) ժամանակ առ ժամանակ սեփական նախաձեռնությամբ կամ Կարգավորողի կամ ցանկացած անձի պահանջով առանձնացնել օգտագործման որոշակի նպատակների համար ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածներ: Նշված պարտավորության կատարումն ապահովելու նպատակով իրավասու մարմինը պարտավոր է` ա) հրապարակային ծանուցումից և դիտարկումների ստացումից հետո ընդունել և ապա փոփոխել Հայաստանի Հանրապետության Հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատող իրավական ակտը, որը պետք է հնարավորինս համահունչ լինի Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) ռադիոհաճախականությունների բաշխման աղյուսակին` բացառելով միջամտությունը ռադիոհաճախականությունների հատկացված տիրույթին: Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. բ) բացառությամբ այն դեպքերի, երբ նման հատկացումը ազգային անվտանգության նկատառումներից ելնելով չի բխում հանրային շահերից` փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության Հաճախականությունների բաշխումների աղյուսակում՝ առևտրային նպատակով ռադիոհաճախականությունների տիրույթը բաշխելով նման փոփոխություն կատարելու մասին Կարգավորողի առաջարկությամբ կամ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գումարվող ՀՄՄ-ի Համաշխարհային ռադիո համաժողովի ցանկացած նիստի վերջնական փաստաթղթերում նման փոփոխություն կատարելու պահանջով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 4 գ) պետական (կառավարական) մարմինների, այդ թվում` կառավարական կապի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանման կարիքների համար իրականացնել կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրի կառավարում: Կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը և կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների հատկացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 4) արտակարգ իրավիճակ հայտարարվելու, ռազմական դրության կամ ազգային մեկ այլ արտակարգ իրավիճակի պարագայում դրա տևողության ամբողջ ընթացքում պատասխանատվություն ստանձնել էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ցանցերի կամ ծառայությունների կամ դրանցից ցանկացածի շահագործման և կառավարման համար: Արտակարգ իրավիճակներում, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը շահագործելու, կառավարելու, էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը և գծային ենթակառուցվածքներն օգտագործելու և լրացուցիչ կապուղիներ հատկացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 5) հայտնաբերել և տեղորոշել ճառագայթվող այն ռադիոհեռարձակման աղբյուրները, որոնք չեն համապատասխանում սույն օրենքին կամ օրենսդրության այլ պահանջներին. 5.1) մշակել Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիտորինգի համակարգի ներդրման ծրագիրը և ժամանակացույցը, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 6) համապատասխան թույլտվության առկայության դեպքում ուսումնասիրել և ստուգել ռադիոհաղորդակցության սարքավորումների օգտագործումը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 4 Եթե նախատեսված պահանջներին չհամապատասխանող ճառագայթները պետական (կառավարական) մարմնին ենթակա գործունեության արդյունք են, ապա իրավասու մարմինը կարող է կարգադրել և պահանջել, որպեսզի դրանք անմիջապես դադարեցվեն, իսկ եթե նախատեսված պահանջներին չհամապատասխանող ճառագայթները բխում են ոչ պետական (կառավարական) մարմնի գործունեությունից, ապա իրավասու մարմինը տեղեկությունները հաղորդում է Կարգավորողին, որպեսզի վերջինս համապատասխան քայլեր ձեռնարկի, այդ թվում` արձակի դադարեցման հրահանգ, կասեցնի կամ դադարեցնի թույլտվությունը և (կամ) նշանակի տույժեր. 7) իրականացնել Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով սահմանված էլեկտրոնային հաղորդակցության ոլորտին առնչվող հանձնառությունները. 8) ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը Հեռահաղորդակցության միջազգային միության և հեռահաղորդակցության այլ միջազգային կազմակերպությունների առջև: Ներկայացուցչության կազմի մեջ ներառվում են հանրային և մասնավոր հատվածի (այդ թվում` Կարգավորողի) ներկայացուցիչները, որոնք ընտրվում են իրավասու մարմնի կողմից՝ Կարգավորողի հետ խորհրդակցելուց հետո: Իրավասու մարմինը պարտավոր է ուղղորդել և առաջնորդել այդ պատվիրակությունների աշխատանքը, բացառությամբ եթե իրավասու մարմինն այդ իրավասությունը գրավոր պատվիրակում է համապատասխան իրավասությամբ օժտված պետական այլ մարմինների. 9) խորհրդակցելով Կարգավորողի հետ` մշակել ստանդարտներ (ներառյալ` ռադիոհաճախականությունների տարածումները և ցանցային համատեղելիությունը), որոնք պետք է ամբողջությամբ կամ մասամբ համահունչ լինեն Հեռահաղորդակցության ստանդարտացման եվրոպական ինստիտուտի, Հեռահաղորդակցության միջազգային միության, Ամերիկայի ազգային ստանդարտների ինստիտուտի, Էլեկտրական և էլեկտրոնային ճարտարագետների ինստիտուտի կամ Հայաստանի Հանրապետության ստանդարտներ սահմանող մարմնի կողմից ընդունված ստանդարտներին. 10-1) նպաստել հանրային և ազգային անվտանգության շահերի պաշտպանությանը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 4 11) ընդունել ռադիոալեհավաք կառույցների շինարարության, ներկման և լուսավորման վերաբերյալ կանոններ, եթե նման կառույցների առկայությունը վտանգում է, կամ ողջամտորեն հավանական է, որ կարող է վտանգել օդագնացությանը: Իրավասու մարմինը պարտավոր է նմանօրինակ ստանդարտների ընդունումը համաձայնեցնել Կարգավորողի հետ. 12) ռադիոհաղորդակցության սարքավորումների օգտագործման հետ կապված տեխնիկական բնույթի գործառույթներն իրականացնում է իրավասու մարմնի ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպությունը: |