FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  63

Միջազգային գրանցման գործողությունը Հայաստանի Հանրապետությունում.
1. Ցանկացած միջազգային գրանցում, որի մեջ նշված է Հայաստանի Հանրապետությունը, սկսած միջազգային գրանցման թվականից կամ համապատասխան դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հետագա նշման թվականից, ունի նույն գործողությունը, որը կունենար, եթե ապրանքային նշանը սույն օրենքով սահմանված կարգով գրանցման ներկայացված լիներ պետական լիազոր մարմին.
2. Եթե պետական լիազոր մարմինը չի ծանուցել Միջազգային բյուրոյին սույն օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան գրանցման մերժման մասին, կամ եթե ծանուցված մերժումը մասնակիորեն կամ ամբողջությամբ հետ է կանչվել, ապա սկսած սույն հոդվածի 1-ին մասում նշված թվականից` ապրանքային նշանի պահպանությունը Հայաստանի Հանրապետությունում կլինի նույնը, որը կունենար, եթե ապրանքային նշանը սույն օրենքով սահմանված կարգով գրանցված լիներ պետական լիազոր մարմնի կողմից.
3. Եթե ապրանքային նշանի պահպանությունը մերժվել է սույն օրենքի 62-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն` համարվում է, որ Հայաստանի Հանրապետությունում տվյալ միջազգային գրանցումը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված գործողություն չի ստացել։