FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  305

Հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին հանրային իրազեկումը.
1. Հարկային մարմինը հարկ վճարողներին իրազեկում է հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին.
2. Հարկ վճարողներին հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին իրազեկումն իրականացվում է հարկային ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում պաշտոնական հաղորդագրություն հրապարակելու, զանգվածային լրատվության միջոցների հետ ասուլիսներ և հանդիպումներ կազմակերպելու, հարցազրույցներ, հոդվածներ կամ տեղեկատվություն հրապարակելու կամ հեռուստատեսությամբ ու ռադիոյով ելույթներ ունենալու միջոցով.
3. Հարկային մարմինը պարտավոր է հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի մասին հարկ վճարողների իրազեկումն ապահովել ոչ ուշ, քան այդ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամսվա ընթացքում: 4․ Հարկային մարմինն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողներին հավաստագրի գործողության ժամկետի ընթացքում սույն հոդվածով նախատեսված իրազեկումն իրականացնում է նաև համապատասխան իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում, հարկ վճարողի էլեկտրոնային փոստին ծանուցում ուղարկելու միջոցով։