FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  36

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վերապատրաստումը և մասնակցությունը կրթական այլ ծրագրերին.
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները, բացառությամբ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և նրա տեղակալների, պարտավոր են ոչ պակաս, քան երկու տարին մեկ անցնել վերապատրաստում.
2. Պարտադիր վերապատրաստման ժամկետը կարող է տևել մինչև մեկ ամիս.
3. Ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց վերապատրաստումն իրականացվում է «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքով սահմանված կարգով, իսկ Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց վերապատրաստումը՝ ենթաօրենսդրական ակտով սահմանված կարգով.
4. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի մասնակցելու կրթական վերապատրաստման այլ ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների: Աշխատանքային ժամերին այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ բացակայելու թույլտվությունը տալիս է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համապատասխան տեղակալը: Համապատասխան թույլտվություն ստացած ծառայողի՝ այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ բացակայությունը համարվում է հարգելի` աշխատավարձի պահպանմամբ: