FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  407

Մաքսային փոխադրողների ռեեստրում ընդգրկվելու պայմանները.
1. Որպես մաքսային փոխադրող գործունեություն իրականացնելուն հավակնող իրավաբանական անձին մաքսային փոխադրողների ռեեստրում ընդգրկելու պայմաններն են՝
    1) մաքսային մարմին դիմելու օրվա դրությամբ 2 տարուց ոչ պակաս ժամանակահատվածի ընթացքում բեռների փոխադրման գործունեության իրականացումը.
    2) մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովումը՝ 200 հազար եվրոյին համարժեք գումարի չափով, իսկ եթե Հանձնաժողովի կողմից սահմանվել է ապահովման այլ չափ՝ Հանձնաժողովի կողմից սահմանված գումարի չափով.
    3) բեռների փոխադրման գործունեության իրականացման թույլատրագրի առկայությունը, եթե գործունեության այդ տեսակի համար, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, պահանջվում է նշված փաստաթուղթը.
    4) սեփականության իրավունքով, տնտեսվարման իրավունքով, օպերատիվ կառավարման իրավունքով կամ վարձակալության իրավունքով ապրանքների փոխադրման համար օգտագործվող, այդ թվում՝ մաքսային կապարակնիքների և կնիքների կիրառմամբ ապրանքների փոխադրման համար պիտանի տրանսպորտային միջոցներ ունենալը.
    5) մաքսային մարմին դիմելու օրվա դրությամբ մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տույժերի, տոկոսների վճարման՝ սահմանված ժամկետում չկատարված պարտավորության բացակայությունը.
    6) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող այլ պահանջներին համապատասխանությունը և այլ պայմանների պահպանումը.
2. Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձի պարտավորությունների կատարման ապահովման այլ չափ, քան այն, որը նախատեսված է սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով: