FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  82.1

Զգուշացում տալը.
1. Տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը կամ սպառողների շահերի վնասմանը հանգեցնող վարքագծի, գործողության կամ անգործության առերևույթ հատկանիշների կամ դրանց վտանգի առկայության դեպքում տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց կարող է տրվել զգուշացում.
2. Տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը կամ սպառողների շահերի վնասմանը հանգեցնող վարքագծի, գործողության կամ անգործության առերևույթ հատկանիշների կամ դրանց վտանգի առկայության դեպքում տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց զգուշացում տալու ընթացակարգի մանրամասները սահմանվում են Հանձնաժողովի աշխատակարգով.
3. Հանձնաժողովի սահմանած ժամկետում զգուշացման մեջ նկարագրված տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը կամ սպառողների շահերի վնասմանը հանգեցնող վարքագծի, գործողության կամ անգործության առերևույթ հատկանիշները տնտեսավարող սուբյեկտների, պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից չվերացվելու դեպքում կարող է հարուցվել վարույթ: