FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  27

ՄՈՒՀ-ի ղեկավարման իրավունքի հավաստագրումը.
1. Հավաստագիր ստանալու համար կարող է դիմել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ.
2. Անձը չի կարող դիմել հավաստագիր ստանալու համար, եթե առկա են 26-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանգամանքները, ինչպես նաև եթե անձի լիազորությունները ՄՈՒՀ-ի տնօրենի պաշտոնում դադարեցվել են սույն օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասի 7-րդ կետով (եթե այդ հանգամանքները չեն վերացել) կամ 11-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքերով.
3. Հավաստագրումն անցկացվում է հետևյալ փուլերով.
    1) փաստաթղթերի համապատասխանության ճանաչում` համաձայն կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած փաստաթղթերի ցանկի.
    2) քննություն` թեստավորման միջոցով.
    3) հավաստագրի շնորհում` հինգ տարի ժամկետով.
4. Հավաստագրումը կազմակերպվում է տարեկան առնվազն մեկ անգամ.
5. Հավաստագրման հանձնաժողովի կազմավորման և գործունեության, հավաստագրման քննությունների և հավաստագրման կազմակերպման, քննության արդյունքների բողոքարկման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը.
6. Հավաստագրման գործընթացի մասին հայտարարությունը և թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների հստակ շրջանակը հրապարակվում են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի և հրապարակային ծանուցումների՝ www.azdarar.am պաշտոնական կայքում` հավաստագրման քննությունների անցկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ.
7. Հավաստագրման քննությունների հարցաշարի բովանդակությունը կազմվում է կրթության բնագավառում իրավական, այդ թվում՝ աշխատանքային իրավահարաբերությունների, ինչպես նաև կառավարչական, մանկավարժական, ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքները, կիրառման կարողությունները և փափուկ հմտությունները ստուգելու նպատակով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  27

8. Հավաստագրման քննությունը հանձնած անձին շնորհվում է հավաստագիր՝ հինգ տարի ժամկետով: Հավաստագիր ստացած անձանց ցուցակը հրապարակում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը.
9. Հավաստագրման քննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով կամ կրթության պետական կառավարման լիազոր մարմին.
10. Հավաստագրի գործողությունը դադարեցվում է հավաստագիր ստացած անձի կողմից հավաստագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթերում կեղծ տեղեկատվություն հայտնաբերվելու դեպքում, ինչպես նաև եթե անձի լիազորությունները ՄՈՒՀ-ի տնօրենի պաշտոնում դադարեցվել են սույն օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի 2-4-րդ կետերով, ինչպես նաև 29-րդ հոդվածի 11-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքերով.
11. Հավաստագիր ստացած անձը կարող է հավաստագիրն ստանալու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, մասնակցել պետական ՄՈՒՀ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին, իսկ հանրային և մասնավոր ՄՈՒՀ-երի կամ կազմակերպության մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման դեպքում ՄՈՒՀ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով նշանակվել պաշտոնում: