Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 109 Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու կարգը. 1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվում են Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ անհամատեղելիության պահանջները խախտելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, առողջական վիճակի պատճառով պաշտոնավարման անհնարինության, էական կարգապահական խախտում կատարելու դեպքերում. 2. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցով Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը՝ գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ: 4. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Եթե Սահմանադրական դատարանի դատավորը կատարել է էական կարգապահական խախտում կամ ձեռք է բերել Կառավարության որոշմամբ սահմանված այնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները, ապա Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է ներկայացվել համապատասխան հիմքերի մասին հայտնի դառնալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում. 4.1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն էական կարգապահական խախտում թույլ տալու հիմքերով դադարեցնելու դիմումը կարող է հիմնված լինել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած նյութերի վրա. 5. Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց կամ եզրակացությունը ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո նախագիծը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում. 6. Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ընթացքում Սահմանադրական դատարանի դատավորն իրավունք ունի գլխադասային հանձնաժողովի ներկայացուցչից հետո ելույթ ունենալու, պատասխանելու հարցերին, ինչպես նաև հանդես գալու եզրափակիչ ելույթով. 7. Եթե հարցի քննարկման սկզբում Սահմանադրական դատարանի դատավորն Ազգային ժողովի նիստից բացակայում է, ապա հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության: |
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 109 8. Ազգային ժողովի նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ. 9. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը կարող է հետ վերցվել Ազգային ժողովի որոշմամբ, որի նախագիծը ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվում և շրջանառության մեջ է դրվում ընդհանուր կարգով: |