FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  35

Կատարողական վաղեմությունը.
1. Պահանջատերը կարող է հարկադիր կատարման դիմում ներկայացնել մեկ տարվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ՝
    1) օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը, բայց օրենքով անհապաղ կատարում չենթադրող եզրափակիչ դատական ակտի դեպքում՝ ոչ շուտ, քան այդ ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետը լրանալը.
    2) օրինական ուժի մեջ է մտել սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավասու դատարանի դատական ակտը, եթե իրավասու դատարանը հարկադիր կատարման դիմում չի ներկայացրել.
    3) լրացել է կատարման ենթակա ակտի կատարումը հետաձգելու կամ դրա կամավոր կատարման՝ օրենքով նախատեսված կարգով սահմանված ժամկետը.
    4) օրինական ուժի մեջ է մտել (պարտադիր է դարձել) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային կազմակերպության (դրա մարմնի) որոշումը, եթե այդ միջազգային պայմանագրով կամ դրա հիման վրա ընդունված՝ միջազգային կազմակերպության (դրա մարմնի) որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ.
    5) նոտարական ակտը պարտադիր է դարձել կողմերի համար.
    6) դատարանը որոշում է կայացրել կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելու մասին․ 7) կատարողական վարույթն ավարտվել է սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով.
2. Վարչական ակտի կամ դատախազի որոշման հարկադիր կատարման դիմում կարող է ներկայացվել այն օրվանից հետո՝ եռամսյա ժամկետում, երբ տվյալ ակտը՝
    1) օրենքի հիման վրա համարվում է անհապաղ կատարման ենթակա.
    2) դարձել է կատարման ենթակա՝ ուժի մեջ մտնելու, պարտադիր դառնալու, բողոքարկման ժամկետը լրանալու, անբողոքարկելի դառնալու, վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգման կամ տարաժամկետման ժամկետը լրանալու, օրենքով սահմանված ժամկետում բողոքարկման դեպքում՝ վերջնականապես հաստատվելու կամ օրենքով սահմանված այլ իրադարձության հիմքով, ընդ որում՝ օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում կատարողական վաղեմության ժամկետի սկիզբ է համարվում նշվածներից առավել ուշ տեղի ունեցած իրադարձության օրը։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  35

3. Եթե կատարման ենթակա ակտով հաստատված պարտավորությունը ենթադրում է տարաժամկետ կամ պարբերական կատարում, ապա սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հարկադիր կատարման դիմում կարող է ներկայացվել պարտավորությունների կատարման ողջ ժամկետի ընթացքում, ինչպես նաև պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում։ Ընդ որում, եթե սույն մասով նախատեսված դեպքերում հարկադիր կատարման դիմումը ներկայացվել է կատարողական վաղեմության ընթացքի առաջին տարին լրանալուց հետո, ապա հարկադիր կատարման ենթակա են հարկադիր կատարման դիմում ներկայացնելուն նախորդող մեկ տարվա ընթացքում և դրանից հետո չկատարված պարտավորությունները, բացառությամբ եթե դատարանը սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով թույլատրել է ավելի վաղ ժամանակահատվածում չկատարված պարտավորությունների հարկադիր կատարումը.
4. Սույն հոդվածով սահմանված՝ դրամական պահանջներով կատարողական վաղեմության ժամկետները, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետների, ընդհատվում են պարտավորության մասնակի կատարմամբ։ Ընդ որում՝ կատարողական վաղեմության ժամկետի ընդհատման նպատակով պարտավորության մասնակի կատարումը կարող է հաստատվել միայն բանկային փոխանցումը հավաստող ապացույցով։ Ընդհատումից հետո կատարողական վաղեմության ժամկետի ընթացքը նորից է սկսվում, իսկ մինչև ընդհատումն անցած ժամանակը չի հաշվվում նոր ժամկետի մեջ: