Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 222.32 Հարկադիր կատարման ենթակա դատական ակտի պարզաբանումը. 1. Հարկադիր կատարման ենթակա դատական ակտի պահանջը պարզ չլինելու դեպքում հարկադիր կատարողը կարող է դիմել դատական ակտը կայացրած դատարան` այն պարզաբանելու համար: Հարկադիր կատարողը պարտավոր է դիմումում շարադրել կատարման ենթակա ակտի պարզաբանման կարիք առաջացրած հանգամանքները, հստակ ձևակերպել պարզաբանման ենթակա հարցը, ինչպես նաև նշել կատարողական վարույթի մասնակիցների կազմը և նրանց ծանուցման հասցեները. 2. Դատական ակտը կայացրած դատարանը հարկադիր կատարողի դիմումը քննում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում, իսկ անհապաղ կատարման ենթակա դատական ակտերի պարզաբանման դիմումը՝ ոչ ուշ, քան այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում: Դիմումը քննվում է առանց դատական նիստ հրավիրելու, եթե դատարանը չի որոշում հրավիրել դատական նիստ՝ թելադրված դիմումի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կամ բացառապես դատական նիստում կատարման ենթակա դատավարական գործողությունների անհրաժեշտությամբ։ Դատական նիստ հրավիրվելու դեպքում նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են հարկադիր կատարողը և կատարողական վարույթի մասնակիցները, իսկ դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում։ Պատշաճ ծանուցված անձանց չներկայանալն արգելք չէ դիմումի քննության համար. 3. Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում, որը բողոքարկման ենթակա չէ: |