FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  12

Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովները.
1. Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներն ապահովում են ամրագրված գործունեության բնագավառում ազգային, միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտացման աշխատանքների կատարումը: Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների կազմում ստանդարտացման ոլորտում իրենց շահերի նյութականացման նպատակով հավասարության և կամավորության հիմունքներով ընդգրկվում են Ստանդարտացման ազգային մարմնի, պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, գիտահետազոտական ինստիտուտների, արհեստակցական միությունների, հասարակական կազմակերպությունների (միությունների), ձեռնարկատերերի ու սպառողների միավորումների, առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆիզիկական անձինք.
2. Ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովն ամրագրված գործունեության ոլորտին համապատասխան`
    1) ընդունում է ազգային ստանդարտների, ստանդարտացման կանոնների և ուղեցույցների նախագծերը և առաջարկություն ներկայացնում դրանք գործողության մեջ դնելու վերաբերյալ.
    2) իրականացնում է ազգային, միջազգային և տարածաշրջանային ստանդարտների և դրանց փոփոխությունների մշակումը, ինչպես նաև նախապատրաստում է առաջարկություններ դրանց վերանայման, գործողության դադարեցման վերաբերյալ.
    3) անցկացնում է միջազգային, տարածաշրջանային, ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների նախագծերի փորձաքննություն.
    4) մասնակցում է ստանդարտացման ծրագրերի ձևավորմանը և ներկայացնում է առաջարկություններ.
    5) մասնակցում է ստանդարտացման միջազգային և տարածաշրջանային տեխնիկական հանձնաժողովների (ենթահանձնաժողովների, աշխատանքային խմբերի) աշխատանքներին, նրանց քարտուղարությունների վարմանը` Ստանդարտացման ազգային մարմնի և ստանդարտացման միջազգային (տարածաշրջանային) կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրերին համապատասխան.
    6) կազմակերպում և իրականացնում է ամրագրված գործունեության բնագավառում ստանդարտացման փաստաթղթերի փորձաքննություն` գիտության և տեխնիկայի արդի նվաճումներին համապատասխան` հաշվի առնելով ազգային տնտեսության վիճակը.
    7) իրականացնում է իր կանոնադրությամբ և աշխատանքային ծրագրով նախատեսված այլ աշխատանքներ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  12

3. Համապատասխան ոլորտում գործող տեխնիկական հանձնաժողովի բացակայության դեպքում ստանդարտի մշակման համար ստեղծվում է շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ, որն իրականացնում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործառույթները: