Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 150 Որդեգրումը. 1. Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի որդեգրումն օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձի, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, ինչպես նաև որդեգրումը վերացնելը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի որդեգրումն օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձի, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` նախնական համաձայնությունն ստանալու դեպքում: Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից օտարերկրյա քաղաքացի երեխային որդեգրելիս անհրաժեշտ է ստանալ երեխայի օրինական ներկայացուցչի և այն պետության իրավասու մարմնի համաձայնությունը, որի քաղաքացին է համարվում երեխան, ինչպես նաև որդեգրման փաստի մասին տեղյակ երեխայի համաձայնությունը, եթե դա պահանջվում է նշված պետության օրենսդրությամբ. 2. Եթե որդեգրման հետևանքով կարող են խախտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված երեխայի իրավունքները, ապա որդեգրում չի կարող կատարվել անկախ որդեգրողի քաղաքացիությունից, իսկ կատարված որդեգրումը ենթակա է վերացման դատական կարգով. 3. Օտարերկրյա քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս որդեգրված Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունը, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, միջազգային իրավունքի նորմերով թույլատրելի սահմաններում իրականացնում են Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները, որտեղ նշված երեխաները մինչև չափահաս դառնալը գտնվում են հաշվառման մեջ: |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 150 Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց որդեգրած Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի հաշվառման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 4. Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրումը, որը կատարել է օտարերկրյա այն պետության իրավասու մարմինը, որի քաղաքացին է որդեգրողը, Հայաստանի Հանրապետությունում վավեր է որդեգրման համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` նախնական համաձայնությունն ստանալու դեպքում։ Սույն հոդվածի 1-ին մասում նշված նախնական համաձայնության տրամադրման համար երեխայի որդեգրման գործն ուսումնասիրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 5. Սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում և 4-րդ մասում նշված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավասու է տալու երեխային որդեգրելու նախնական համաձայնություն կամ մերժելու նման համաձայնություն տրամադրելը: |