Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 15 Սեփականաշնորհված «փոքր» օբյեկտների մեջ զգալի բաժին են կազմում վարձակալական ձեռնարկությունները (944), որոնք գործող օրենքի համաձայն ծրագրի մեջ չեն մտնում: Ծրագրով սեփականաշնորհվել է 1243 «փոքր» օբյեկտ, որից 591-ը` (47.6%-ը) կենցաղսպասարկման, 421-ը` (33.9%-ը) առևտրի, 158-ը` (12.7%-ը) հասարակական սննդի օբյեկտներ են, իսկ 73-ը` այլ ճյուղերի: Ընդհանուր առմամբ ծրագրով սեփականաշնորհված «փոքր» օբյեկտների մեջ նշված երեք ոլորտների բաժինը կազմել է 94.2 %: Սեփականաշնորհումից ստացված միջոցները: Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումից առ 1996 թ. մարտի 9-ի դրությամբ ստացվել է 22.890.990,9 հազար դրամ, որից 16.602.383,6 հազար դրամը (72%-ը) ձեռնարկությունների, 6.156.000,0 հազար դրամը (28%-ը)` «փոքր» օբյեկտների սեփականաշնորհումից: Ընդ որում, սեփականաշնորհման սերտիֆիկատներով վճարվել է 22.646.460,0 հազար դրամ (98.9%), իսկ դրամով` 244.530,9 հազար դրամ (1.1%): Սեփականաշնորհման սերտիֆիկատներով վճարումների մեջ ձեռնարկությունների բաժինը կազմել է 16.490.460,0 հազար դրամ (73%), իսկ «փոքր» օբյեկտներինը` 6.156.000,0 հազար դրամ (27%): Դրամով վճարումների մեջ համապատասխանաբար` 111.883,1 հազար դրամ (46.1%) և 131.060,1 հազար դրամ (53.9%): Վճարված սերտիֆիկատների ընդհանուր քանակը 1996 թ. մարտի 9-ի դրությամբ կազմել է 1169802 հատ, որից 824523 հատը (70.5%) վճարվել է ձեռնարկությունների, իսկ 345279 հատը (29.5%)` «փոքր» օբյեկտների համար: * - Ծանոթություն - Հավելվածները չեն բերվում: 25 ապրիլի 1996 թվականի,քաղ. ԵրևանՀՕ-47 |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 15 ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ և ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ. 1995 թվականի ծրագրի կատարողականը տրված է աղյուսակ 3-ում: Աղյուսակ 3 Պետական ձեռնարկությունների եվ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրի առաջադրանքները եվ դրանց կատարողականը 1996 թվականի մարտի 9-ի դրությամբ __________________________ * ընդգրկված են նաև տնտեսության այլ ճյուղերի 73 «փոքր» օբյեկտներ: Միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհումը: 1996 թվականի մարտի 9-ի դրությամբ սեփականաշնորհվել են 365 ձեռնարկություններ, ընդ որում, 228-ը` բաժնետոմսերի բաց բաժանորդագրությամբ, 49-ը` լոտային աճուրդներով, 45-ը` փակ բաժնետիրական ընկերությունների, 41-ը` վարձակալների կողմից գույքի գնման, 1-ը` աճուրդով և 1-ը` մրցույթով: Այս խմբի ձեռնարկությունների սեփականաշնորհման հիմնական ձևը (75.9%-ը) բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության միջոցով բաց բաժնետիրական ընկերությունների ստեղծումն է: Չի կայացել 19 ձեռնարկությունների սեփականաշնորհումը` հիմնականում դրանց բարձր արժեքի և խոշոր պարտքերի պատճառով: Այդ ձեռնարկություններից 17-ի սեփականաշնորհման ձևը եղել է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը, մեկինը` փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը, իսկ մյուսինը` աճուրդը: Սեփականաշնորհման ընթացքում են գտնվում 20 ձեռնարկություն, որից 19-ը սեփականաշնորհվելու է բաց, իսկ 1-ը` փակ բաժնետիրական ընկերությունների ձևով: Սեփականաշնորհված ձեռնարկությունների մեծ մասը արդյունաբերության (146) և գյուղատնտեսության ու պարենի (116) նախարարությունների ձեռնարկություններ են: «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհումը: 1996 թվականի մարտի 9-ի դրությամբ սեփականաշնորհվել է 2187 «փոքր» օբյեկտ: Աճուրդով վաճառքի ենթակա 243 օբյեկտներից վաճառվել են 96-ը: 1994 թ. ընթացքում սեփականաշնորհվել է 257, 1995 թվականին` 1319, իսկ 1996 թվականին (մինչև 09.03.96 թ.)` 611 «փոքր» օբյեկտ: |