Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 121 Հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի և առարկայի բռնագրավումը. 1. Հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտը և այլ տեսակի օգուտը, հանցագործության համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքը և միջոցը, հանցագործության առարկան դատարանի կողմից ենթակա են պարտադիր բռնագրավման` անհատույց վերցման, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի. 2. Գույքի բռնագրավումը կարող է կիրառվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձի նկատմամբ. 3. Դատարանի կողմից քրեական հետապնդումը ոչ ռեաբիլիտացիոն հիմքով դադարեցնելն արգելք չէ սույն հոդվածով նախատեսված հանցավոր ծագում ունեցող գույքը, եկամուտը կամ այլ տեսակի օգուտը, հանցագործության գործիքը, միջոցը կամ հանցագործության առարկան բռնագրավելու համար. 4. Եթե հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած գույքը, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտը կամ այլ տեսակի օգուտը միախառնված է օրինական ճանապարհով ստացված գույքի հետ, պատկանում է բարեխիղճ երրորդ անձի, կամ այն չի հայտնաբերվել, ապա բռնագրավման է ենթակա համարժեք գույք. 5. Հանցանքը կատարելու համար օգտագործված կամ շրջանառությունից հանված հանցագործության գործիքները կամ միջոցները, ինչպես նաև հանցագործության առարկա հանդիսացող իրերը, նյութերը, փաստաթղթերը, գույքը, առարկաները ենթակա են պարտադիր բռնագրավման, բացառությամբ այն դեպքի, երբ դրանց բռնագրավումն ակնհայտ անհամաչափ է` հաշվի առնելով կատարված հանցանքի բնույթն ու ծանրության աստիճանը. 6. Շրջանառությունից հանված օբյեկտ համարվող կամ անձանց ու հասարակության համար վտանգ ներկայացնող գույքը ենթակա է պարտադիր բռնագրավման՝ անկախ այն հանգամանքից, թե ում է այն պատկանում։ |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 121 7. Բռնագրավման ենթակա չէ հանցանք կատարած անձի կամ նրա խնամքի տակ գտնվող անձի համար անհրաժեշտ գույքն այն ցանկին համապատասխան, որը սահմանված է օրենքով, բարեխիղճ երրորդ անձի գույքը, տուժողին վերադարձման ենթակա գույքը, ինչպես նաև տուժողին հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման համար անհրաժեշտ գույքը: Եթե բռնագրավման ենթակա գույքը ծանրաբեռնված է բարեխիղճ երրորդ անձանց իրավունքներով, ապա այդպիսի իրավունքները պահպանվում են բռնագրավումից հետո. 8. Եթե տուժողի և բարեխիղճ երրորդ անձի միջև առկա է վեճ բռնագրավման ենթակա գույքի վերաբերյալ, ապա այդ գույքի բռնագրավումը կարող է կատարվել քաղաքացիական դատավարության կարգով. 9. Համաձայնեցման և համագործակցության վարույթների կիրառման դեպքում սույն հոդվածով սահմանված կանոնները կիրառելի են, եթե համաձայնության արձանագրությամբ կամ մինչդատական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով բռնագրավման ենթակա գույքի կամ դրա չափի վերաբերյալ այլ բան նախատեսված չէ, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասի։ Բանակցությունների արդյունքով համաձայնեցված՝ բռնագրավման ենթակա գույքի չափը չի կարող պակաս լինել ընդհանուր կարգով բռնագրավման ենթակա գույքի արժեքի 75 տոկոսից. 10. Սույն հոդվածի իմաստով՝ գույք, եկամուտ կամ այլ տեսակի օգուտ են համարվում ցանկացած տեսակի նյութական բարիքները, քաղաքացիական իրավունքի շարժական կամ անշարժ օբյեկտները, ներառյալ ֆինանսական (դրամական) միջոցները, վճարային գործիքները, արժեթղթերը, կրիպտոակտիվները և գույքային իրավունքները, գույքային իրավունքները կամ շահերը հավաստող փաստաթղթերը կամ այլ միջոցները, գույքից ստացված կամ դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսները, շահութաբաժինները կամ այլ եկամուտները, ինչպես նաև հարակից և արտոնագրային իրավունքները: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 121 11. Սույն հոդվածի իմաստով՝ բարեխիղճ երրորդ անձ է համարվում այն անձը, որը ձեռք է բերել հանցավոր ծագում ունեցող գույքը կամ ծանրաբեռնել է այն իր իրավունքներով, բայց չգիտեր և չէր կարող իմանալ, որ այդ գույքը հանցագործության արդյունքով ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույք է, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտ կամ այլ տեսակի օգուտ, հանցագործության համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիք կամ միջոց կամ հանցագործության առարկա։ Բարեխիղճ երրորդ անձ է համարվում նաև այն անձը, որի գույքն իր կամքից անկախ հանգամանքներով դուրս է եկել իր տիրապետությունից, կամ որը գույքը հանձնել է այլ անձի, եթե նա չգիտեր ու չէր կարող իմանալ, որ այդ գույքն օգտագործվելու է կամ նախատեսվում է օգտագործել հանցանք կատարելու նպատակներով։ |