FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  362

Համակարգչային տվյալներն ապօրինի որսալը կամ դրանց տիրանալը.
1. Համակարգչում, համակարգչային համակարգում, համակարգչային ցանցում կամ համակարգչային այլ սարքավորման վրա պահվող ընդհանուր օգտագործման համար չնախատեսված տվյալն առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության որսալը կամ դրան տիրանալը, որը կատարվել է այդ տվյալն օգտագործելու կամ այլ անձանց օգտագործման համար հասանելի դարձնելու կամ այլ կերպ իրացնելու նպատակով` պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`
    1) զուգորդվել է համակարգիչ, համակարգչային համակարգ կամ համակարգչային ցանց առանց թույլտվության մուտք գործելով,
    2) կատարվել է օրենքով պահպանվող տվյալ ստանալու նպատակով,
    3) կատարվել է շահադիտական դրդումներով,
    4) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,
    5) կատարվել է համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տվյալը որսալով,
    6) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ 7) անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, հիմնարկի կամ կազմակերպության գործունեության խաթարում, վթար, աղետ, առանձնակի արժեք ունեցող տվյալի ոչնչացում, փոփոխություն, ուղեփակում (մեկուսացում) կամ այլ ծանր հետևանք`
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  362

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը`
    1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ 2) առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, հիմնարկի կամ կազմակերպության գործունեության խաթարում, վթար, աղետ, առանձնակի արժեք ունեցող տվյալի ոչնչացում, փոփոխություն, ուղեփակում (մեկուսացում) կամ այլ ծանր հետևանք` պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով: