Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 5 Պետական լիազոր մարմինը. 1. Սույն օրենքի շրջանակներում պետական լիազոր մարմնի հիմնական գործառույթներն են՝ 1) աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման հայտերի ընդունումը, քննարկումը, փորձաքննության անցկացումը և գրանցումը. 2) պետության անունից աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների օգտագործման իրավունքի վկայագրերի հանձնումը. 3) աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցամատյանների, ինչպես նաև աշխարհագրական նշումներ օգտագործողների և ծագման տեղանուններ օգտագործողների ցանկի վարումը. 4) աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի վերաբերյալ տեղեկատվական ծառայությունների մատուցումը. 5) մտավոր սեփականության բնագավառում օտարերկրյա և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելը. 6) իր իրավասությունների շրջանակներում այլ գործառույթների իրականացումը. 2. Պետական լիազոր մարմինն իր «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակում է տեղեկություններ գրանցված աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի վերաբերյալ, ինչպես նաև իր գործունեությանը վերաբերող այլ տեղեկություններ. 3. Պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդը լուծում է աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանության հետ կապված վիճելի հարցերը, որի որոշումը համարվում է պետական լիազոր մարմնի վերջնական որոշում։ Բողոքարկման խորհրդի ցանկացած որոշում կարող է բողոքարկվել դատարանում։ Բողոքարկման խորհրդի կանոնադրությունը և բողոքների քննարկման կարգը հաստատում է կառավարությունը: |