Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 53 Քաղաքապետի լիազորությունները ավագանու հետ հարաբերություններում. 1. Ավագանու հետ հարաբերություններում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները. ավագանուն է ներկայացնում` 1) առաջարկություններ՝ Երևանի ենթակայության կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, կանոնադրության կամ դրա փոփոխությունների հաստատման, ինչպես նաև այլ կազմակերպություններում Երևանի մասնակցության դադարեցման մասին. 3) Երևանի զարգացման միամյա, հնգամյա, երկարաժամկետ և հատուկ ծրագրերը (ներառյալ՝ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում նախատեսված ՊՄԳ ծրագրերը). 4) քաղաքապետարանի աշխատակազմի և հիմնարկի կարգավիճակ ունեցող` Երևանի ենթակայության այլ կազմակերպությունների կառուցվածքների, աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագծերը և դրանցում առաջարկվող փոփոխությունները. 5) Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, բյուջեի նախագիծը և դրանցում առաջարկվող փոփոխությունները. 6) այն առևտրային կազմակերպությունների խորհուրդների և վերստուգիչ մարմինների կազմերի վերաբերյալ որոշման նախագծերը, որոնց կանոնադրական կապիտալում Երևանն ունի մասնակցություն. 7) տեղական հարկերի և տուրքերի (օրենքով սահմանված սահմաններում), ինչպես նաև քաղաքապետարանի մատուցած ծառայությունների դիմաց գանձվող վճարների տեսակների ու դրույքաչափերի մասին որոշման նախագծերը. 8) Երևանի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, Երևանի ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանման և վերանվանման որոշման նախագծերը և օրենքով սահմանված կարգով ներկայացնում է գրանցման (բացառությամբ պատմամշակութային ու բնության հուշարձանների). 9) Երևան քաղաքի գլխավոր հատակագծի և դրա փոփոխությունների, ինչպես նաև նախագծման առաջադրանքի նախագծերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. 10) Երևան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված Երևանի առանձին տարածքների գոտիավորման, ինչպես նաև նախագծման առաջադրանքի նախագծերը. 11) հողամասերի նպատակային նշանակության փոփոխության մասին նախագծերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 53 12) Երևանի զարգացման միամյա, հնգամյա, երկարաժամկետ և հատուկ ծրագրերում ներառում է երիտասարդական ծրագրեր՝ ելնելով երիտասարդների կարիքներից, ակնկալիքներից, ձգտումներից, երիտասարդների կյանքում առկա և պոտենցիալ մարտահրավերներից և հնարավորություններից, ինչպես նաև պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարական ծրագրից, կամ մշակում է Երևան քաղաքի երիտասարդական քաղաքականությունը. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-8-րդ կետերում նշված հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նաև ավագանու անդամները: |