FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  155

Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերը լուծող դատարանները.
1. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված հարցերը լուծում է դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը.
2. Եթե դատական ակտն ի կատար է ածվում ակտը կայացրած դատարանի դատական տարածքից դուրս, ապա այդ հարցը լուծում է դատական ակտի կատարման վայրի դատական տարածքի միևնույն ատյանի դատարանը: Տվյալ դեպքում կարգադրության պատճենն ուղարկվում է դատական ակտը կայացրած դատարան.
3. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու և դատապարտյալին դատավճռով նշանակված պատիժը կրելու ուղարկելու, դատապարտյալին, որի վերաբերյալ դատավճռի կատարումը հետաձգվել է, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժներից ազատելու, ինչպես նաև դատավճռի կատարման հետաձգումը վերացնելու և դատապարտյալին պատժի կրման ուղարկելու վերաբերյալ հարցերը լուծում է դատապարտյալի բնակության վայրի առաջին ատյանի դատարանը.
4. Ազատությունից զրկելու հետ կապված պատիժներից ազատելու վերաբերյալ հարցերը լուծում է համապատասխանաբար մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կամ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ ըստ պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի գտնվելու վայրի.
5. Պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող և սույն հոդվածի 1-4-րդ մասերով չնախատեսված հարցերը լուծում է համապատասխանաբար մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կամ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ ըստ պատժի կրման վայրի: