FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  62.1

Ջրահեռացմանը ներկայացվող պահանջները.
1. Ջրահեռացմանը ներկայացվող պահանջներն են՝
    1) արգելվում է արտադրական կեղտաջրերի արտանետումը ջրային ռեսուրսի մեջ, եթե տվյալ կեղտաջրի քանակական և որակական չափանիշները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հաստատած՝ թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր և անհատական պահանջներին: Արտադրական կեղտաջուր արտանետողների կողմից արտադրական կեղտաջրերի՝ ջրային ռեսուրս արտանետման դեպքում թույլատրելի սահմանային արտահոսքի ընդհանուր պահանջները, ինչպես նաև անհատական պահանջների տրամադրման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը.
    2) կենտրոնացված ջրահեռացման համակարգի բավարար թողունակության դեպքում թույլատրվում է արտադրական կեղտաջրերի արտանետումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ, եթե տվյալ կեղտաջրի բաղադրակազմը և հատկանիշները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին: Արտադրական կեղտաջրերի՝ ջրահեռացման համակարգ արտանետման պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.
    3) արտադրական կեղտաջրերի՝ սույն հոդվածի 2-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում արտադրական կեղտաջուր արտանետողները պետք է իրականացնեն դրանց նախնական մաքրում տեղային մաքրման կառուցվածքներում՝ մինչև կենտրոնացված ջրահեռացման համակարգ արտանետելը: Նախնական մաքրմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.
    4) արգելվում է տարափային (հեղեղային) ջրահեռացման համակարգ կեղտաջրերի արտանետումը, բացառությամբ տարափային (հեղեղային) ջրերի.
    5) 6) արգելվում է տարափային (հեղեղային) ջրերի ընդունումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ, եթե դա նախատեսված չէ ջրահեռացման համակարգի շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով.
    7) արգելվում է ցամաքուրդային (դրենաժային) ջրերի ընդունումը կենտրոնացված ջրահեռացման համակարգ: