Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 5 Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության սկզբունքները. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանությունը սոցիալական ապահովության պետական քաղաքականության առաջնահերթ խնդիրներից է, որի հիմնական սկզբունքներն են՝ 1) մարդասիրությունը. 2) սոցիալական արդարությունը. 3) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքն ու դաստիարակությունն ընտանիքում կազմակերպելու առաջնահերթությունը և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ դաստիարակող և խնամող ընտանիքներին աջակցելը. 4) բուժական և բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, գտնվող կամ բնակվող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների սահմանումը և պահպանումը. 5) սոցիալական խնամառության բացառումը. 6) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությամբ զբաղվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական կազմակերպությունների համագործակցությունը: |